ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը հայտարարել է, թե իբր Ֆրանսիան իր հատուկ ծառայության ներկայացուցիչների միջոցով լրտեսական ցանց է ձևավորում Ադրբեջանի տարածքում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նագիևի խոսքով՝ Փարիզը, իբր, «Հարավային Կովկասում խաղաղությանը աջակցելու փոխարեն Հայաստանին զենք և զինամթերք է մատակարարում, ինչպես նաև իր հետախուզական ծառայության ներկայացուցիչների միջոցով գաղտնի համագործակցության է ներգրավում տարբեր անձանց, ստեղծում է լրտեսական ցանց և գործում ի վնաս Ադրբեջանի ազգային անվտանգություն»։

Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը նաև հայտարարել է, թե հատուկ ծառայությանը հաջողվել է տեղեկանալ Ֆրանսիայի գործունեության մասին և օպերատիվ միջոցներ ու քայլեր ձեռնարկել։ Նա նաև մեղադրել է Փարիզին «Հայաստանին հարևան պետության հետ հերթական պատերազմին հրահրելու մեջ՝ փորձելով կյանքի կոչել Հարավային Կովկասի տարածաշրջանը «ռազմի դաշտի» վերածելու իր ծրագիրը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular