ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական անուղղակի ակնարկները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մոսկովյան «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո թուրքական կողմը Մոսկվա զանգահարեց մի քանի մակարդակով։

Ահաբեկչությունից որոշ ժամանակ անց, Հաքան Ֆիդանը զանգահարեց Սերգեյ Լավրովին՝ փոխանցելով Էրդողանի ցավակցությունը։ Էրդողանի խոսքով՝ «ահաբեկչությունն անընդունելի է՝ անկախ նրանից, թե ումից է այն, կամ ով է հանցագործը»։ Նշենք, որ Էրդողանը նաև զանգահարել է Պուտինին և ցավակցություն հայտնել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Հավելենք, որ կան փորձագետներ, որոնք Էրդողանի այս ձևակերպման մեջ շանտաժ են տեսնում, որը վերաբերում է նաև Հարավային Կովկասին։

Մասնավորապես` նշվում է, թե Կրոկուսում տեղի ունեցածն Ուկրաինայի և Հարավային Կովկասի հետ կապված անձնական շահերի դաշտ մղելու փորձն այս դեպքում ոչ միայն զզվելի և ստոր է, այլև բավականին ոչ գործընկերային է հնչում, և կտեսնեն, թե ինչպես կարձագանքեն ՌԴ իշխանությունները։

Ի դեպ, որպես հնարավոր տարբերակ նշվում է, որ Ռուսաստանը պետք է հասկանա, որ եթե ՆԱՏՕ-ն ձևավորի Թուրանի միջանցքը, և միջանցք ստեղծվի էթնիկ անջատողական ահաբեկիչների համար` կավելանան նման հարձակումները Կենտրոնական Ասիայի ծայրահեղականների, այդ թվում` Բաքվի և Անկարայի աջակցությունը վայելող թաքֆիրիստների կողմից։

Ըստ էության, Էրդողանի խոսքը վերաբերում է մի քանի հակամարտությունների, թեև ընդհանրապես ընկալելի չէ, թե ինչու Թուրքիայի նախագահը` ՌԴ-ում տեղի ունեցած այս ողբերգությունից հետո պետք է խոսեր հակամարտությունները կարգավորելու անհրաժեշտության մասին, մի իրավիճակում, երբ ահաբեկչության գլխավոր պատվիրատուի վերաբերյալ պաշտոնական հստակ վարկած չկա։

Ընդգծենք, որ ընդհանուր շրջանառվող տեսակետների տիրույթում եղան որոշ ակնարկներ, որ ահաբեկիչները շտապում էին Ուկրաինա, կամ փորձեցին տեղեկատվական ֆոն ապահովել Արևմուտքի, Ուկրաինայի ջանքերով, թե կազմակերպիչը հենց «Իսլամական պետություն» խմբավորումն է։ Փաստենք, որ սա այնպիսի ծավալուն գործ է, որի հետաքննությունը երկար կտևի, ուստի այս փուլում միանշանակ պատվիրատուներ կարգելը տեղին չէ։

Սակայն Էրդողանը ցանկացած ճգնաժամային իրավիճակում փորձում է թուրքական շահերն ու հետաքրքրություններն առաջ մղել։ Այս դեպքում, խոսքը, մասնավորապես, Մերձավոր Արևելքի մասին է, ինչպես նաև, մասամբ` Հարավային Կովկասի ու Ուկրաինայի, որոնցում, ինչպես յուրաքանչյուր երկիր, առավել ևս՝ Թուրքիան, ակնկալում է ի նպաստ իրեն լուծումներ։

Չի բացառվում, որ ՌԴ-ին ցանկանում են ներքաշել մերձարևելյան նոր խաղի ու քաոսի մեջ, որի բուն պատճառները վերաբերում են ինչպես Մերձավոր Արևելքին, այնպես էլ` Ուկրաինային։

Բացի դրանից, անուղղակիորեն, Թուրքիայի ղեկավարի հայտարարությունն, անխոս, վերագրելի է նաև Հարավային Կովկասին։ Ըստ էության, Էրդողանն ակնարկ է անում, որ ահաբեկչությունն անտեսված, չլուծված խնդիրների հետևանք է և դրանք պետք է լուծել։ Թուրքիայի համար այստեղ ամենակարևոր հարցը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» կոչվող պրոյեկտն է, որի բացման հարցն օրեցօր ավելի է սրվում Թուրքիայի համար։ Թուրքիայի ներկայիս ղեկավարը չի ցանկանում ժամանակ կորցնել և շտապում է օգտվել այն հնարավորությունից, որն ընձեռում է աշխարհաքաղաքական ներկայիս վիճակը։

Իրադարձությունների համադրությունները վկայում են, որ Թուրքիայի համար այդ ճանապարհը պատմական մեծ ձեռքբերում կդառնա և նրան կկապի թյուրքախոս այլ երկրների հետ։ Այսինքն կխորացնի Թուրքիայի թուրանական գաղափարները, որոնք ուղղված են նաև հենց Ռուսաստանի դեմ։

Տեղի ուենցող այս ընդհանուր տարածաշրջանային աշխարհաքաղաքական քաոսին դեմ է Իրանը, ավելին, Իրանն ունի ռեսուրս դրա դեմ պայքարելու համար, և ակնհայտ է, որ ՌԴ-ն Թուրքիայի հետ այս փուլում հարաբերությունները չփչացնելու խնդիր ունի. ավելորդ է ասել, որ ռուս-թուրքական հարաբերություններն աշխարհաքաղաքական ներկայիս դիմակայության պայմաններում կարևոր են Ռուսաստանի համար։

Սակայն իրադարձությունները և փոփոխությունները տեղի են ունենում կայծակնային արագությամբ, ուստի դժվար է ասել, որ ՌԴ այդ դիրքորոշումը կպահպանվի, քանի որ Իրանը ևս խստացնում է իր դիրքորոշումն այս հարցով, և թուրանական ծրագրերի սպառնալիքներն առնչվում են նաև Իրանին։

Արմեն Հովասափյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular