ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


24 ժամվա մեջ ՃՏՊ-ների հետևանքով 41 մարդ է մահացել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանում անցած 24 ժամվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով 41 մարդ է մահացել։ Այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհային ոստիկանության ղեկավար Թեյմուր Հուսեյնը։

Նրա խոսքով՝ մարտի 14-ից մինչ այսօր (Նովրուզի տոնի կապակցությամբ) հանրապետությունում տարբեր ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ է դարձել 510 մարդ։

Հուսեյնը նշել է, որ ամենաշատ ճանապարհատրանսպորտային պատահարները գրանցվել են Թեհրանում, Ռազավի Խորասանում, Սպահանում, Ֆարսում և Խուզիստանում։

Նշենք, որ Իրանում Նովրուզի տոներին ավելանում են բնակչության ներքին ճանապարհորդությունները՝ պայմանավորված հանգստի կազմակերպմամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular