24 ժամվա մեջ ՃՏՊ-ների հետևանքով 41 մարդ է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանում անցած 24 ժամվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով 41 մարդ է մահացել։ Այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհային ոստիկանության ղեկավար Թեյմուր Հուսեյնը։
Նրա խոսքով՝ մարտի 14-ից մինչ այսօր (Նովրուզի տոնի կապակցությամբ) հանրապետությունում տարբեր ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ է դարձել 510 մարդ։
Հուսեյնը նշել է, որ ամենաշատ ճանապարհատրանսպորտային պատահարները գրանցվել են Թեհրանում, Ռազավի Խորասանում, Սպահանում, Ֆարսում և Խուզիստանում։
Նշենք, որ Իրանում Նովրուզի տոներին ավելանում են բնակչության ներքին ճանապարհորդությունները՝ պայմանավորված հանգստի կազմակերպմամբ։