ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստան. ճանապարհ դեպի անդունդ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօրվա Հայաստանը շարժվում է ուկրաինական ճանապարհով. այս պահին հայերը հայտնվել են նույն թակարդում, ինչ Ուկրաինայի բնակիչները,-գրում է sevastopol.su-ն։

Նույն խայծն է. նրանց համոզում են վիճել Ռուսաստանի հետ, համոզում են օգնել մեզ ոչնչացնելու փորձերի մեջ, և դրա դիմաց խոստանում են անդամակցություն ԵՄ-ին։

Եվ դա, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին ավելի անհեթեթ է թվում, քան Ուկրաինայինը։

Բայց ներկայիս պաշտոնական Երևանը սկսել է վարել հենց նման քաղաքականություն, և դա սկսած 2018 թվականին Փաշինյանի իշխանության գալուց։

Այս քաղաքականության արդյունքում հայերն արդեն երկու պատերազմներում պարտություն են կրել, կորցրել պատմական հսկայական տարածքներ, հարյուր հազարից ավելի ցեղակիցներ փախստական են դարձել։ Եվ ակնհայտ է, որ եթե Երևանում իշխանությունը չսկսեր փչացնել կապերը Ռուսաստանի հետ, սկզբունքորեն նման բան չէր լինի։

Բայց այսօրվա Հայաստանում ո՞վ հիմա դա կհասկանա։ Հիմա այնտեղ, ինչպես Ուկրաինայում, բոլորն անհամբեր սպասում են, որ կդառնան Եվրոպա, «կգնան Վիեննա` թատրոն», և Եվրոպան անպայման կօգնի իրենց ամեն ինչով, այդ թվում` պատերազմի ժամանակ։

Դե, իսկ այդ ընթացքում, Ադրբեջանը առանց որևէ տեղ շտապելու` մաս առ մաս «հոշոտում» է նրանց տարածքը։ Ինչու՞ շտապի: Նա հիանալի տեսնում է, թե ինչի են աստիճանաբար վերածվում հայաստանցի հայերը։ Նրանք դառնում են ուկրաինացի։ Իսկ Ադրբեջանին դա դուր է գալիս, և նա աստիճանաբար է «կլանում», որպեսզի ժամանակից շուտ չվախեցնի հիմարներին։ Հիմա նա թաթը դրել է ևս մի քանի գյուղերի վրա, իսկ մտքում Զանգեզուրի միջանցքն է պահում։

Եվ ոչ միայն մտքում. ումի՞ց ամաչի: Իսկ Զանգեզուրից հետո կգա հենց Երևանի ժամանակը։ Ադրբեջանում այն բացահայտ անվանում են թյուրքական «Էրիվան» բառով։ Դե իսկ Հայաստանում, այս ողջ զարմանահրաշ գործողությունների ֆոնին ի հայտ է գալիս այն թեման, որ ամեն ինչում մեղավոր են ռուսները, այլ ոչ թե Եվրոպան ու անձամբ Մակրոնը, ով նույնպես բացահայտ ճահիճն է ներքաշում Փաշինյանին։ Արդարության համար նշենք, որ այս թեման մեր երկրում ավելի ու ավելի քիչ մարդկանց է հետաքրքրում:

Բոլոր խելամիտ հայերը՝ թե՛ Հայաստանի ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս, քաջատեղյակ են ամեն ինչից, և տեղի ունեցողը չեն ընկալում որպես Մոսկվայի թուլություն։ Բայց երևանյան սրճարանների հիմարների ուղեղում մեր երկիրը թույլ է, և միայն մի քացի է պետք, որ բոլորը «ժանյակավոր վարտիքով» հայտնվեն ԵՄ-ում:

Հիմա իմաստ չունի նրանց ինչ-որ բան ապացուցել։ Դժվար թե նրանք անգամ լսեն: Ի վերջո, եթե Աստված ցանկանում է պատժել մեկին, նա զրկում է նրան բանականությունից: Հիմա նա պատժում է Հայաստանին ճիշտ նույն կերպ, ինչպես եղավ Ուկրաինայի հետ։ Հենց հիմա Հայաստանը գնում է դեպի անդունդ, և եթե ուշքի չգա` կընկնի այնտեղ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular