ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսապես ամբողջությամբ Ռուսաստանից կախված Հայաստանը` փորձում է նոր դաշնակիցներ գտնել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը կանգնած է իր արտաքին քաղաքականության ամենալուրջ մարտահրավերների առաջ,- գրում է akcent.site-ն:

2023 թվականի սեպտեմբերին ղարաբաղյան պատերազմում կրած պարտությունից և սահմանային վերջին միջադեպերից հետո, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է սառեցնել մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Հայաստանն արդեն Ռուսաստանից պահանջել է «Զվարթնոց» օդանավակայանից հեռացնել սահմանապահներին։

Թերևս հաջորդ քայլը կլինի ռուսական ռազմաբազայի ճակատագիրը որոշելը։ Միացյալ Նահանգները փորձում է խցկվել բացված հնարավորությունների պատուհանի մեջ. սենատորների երկկուսակցական խումբն արդեն կոչ է արել Ջո Բայդենի վարչակազմին քայլեր ձեռնարկել` Հայաստանին աջակցելու համար:

Դեմոկրատ սենատորների խումբը գլխավորում է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ Ջին Շահինը։

Նախկինում Շահինը հանդես էր եկել ի պաշտպանություն տարբեր երկրներում սեռական փոքրամասնությունների կամ, ասենք, Բալկաններում` ժողովրդավարությանը։ Բայց Հայաստանի դեպքում սենատորների կողմից կոնկրետ առաջարկներ չեն ներկայացվել։ Չնայած, նույնիսկ ամերիկացի փորձագետները կարծում են, որ ագրեսիվ միջամտության փոխարեն ԱՄՆ-ը պետք է հավատարիմ մնա չափազանց զգուշավոր ռազմավարությանը։

Ինչքան էլ Հայաստանի քաղաքական վերնախավը վատ տրամադրված լինի Ռուսաստանի նկատմամբ, պետք է ընդունի, որ Հայաստանի տնտեսության գազը, նավթը, էլեկտրաէներգիան և միջուկային ոլորտները լիովին կախված են Ռուսաստանից։ Անգամ հայկական հակաօդային պաշտպանության համակարգը (որը վճռորոշ կարող է լինել Ադրբեջանի հետ ցանկացած մենամարտում) նույնպես լիովին կախված է Ռուսաստանից, որի հետ ՀՕՊ համաձայնագիր է ստորագրվել դեռևս 2016 թվականին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular