ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե մենք ընտրություն չկատարենք, շատ մեծ է հավանականությունը՝ իրական Հայաստանը կդառնա պատմական Հայաստան. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ



Իմ կարծիքով տեղի է ունենում հետեւյալը՝ շատ ցավոտ անցում է տեղի ունենում առաջին հերթին մեր մտքերում, ինչ-որ առումով նաեւ ֆիզիկապես, պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան: Ակյս մասին այսօր՝ մարտի 23ժին, Գյումրիում ՔՊ նախաձեռնող խմբի հետ հանդիպման ընթացքում ասել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Այս պրոցեսի մասին մենք պետք է ինքներս մեզ հետ խոսենք եւ խոսենք ժողովրդի հետ: Այս պրոցեսը նոր չէ, այս անցման պրոցեսը նկարագրել է Եղիշե Չարենցը իր «Երկիր Նաիրի» վեպում: 2022-23 թթ ամանօրյա ուղերձում ես հիշատակեցի «Երկիր Նաիրի» վեպը, դրա հետ կապված շատ քննարկումներ եղավ, հենց ռազմավարությունը եւ պրոցեսները ճանաչելու իմաստով շատ քննադատություններ եղավ, ասելով՝ Չարենցի նիհիլիստական գործի վրա հղում անելը ինչքանով է լուրջ: Բայց հետո տեղի ունեցավ ահասարսուռ մի բան, ըստ էության Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ ճիշտ այն ինչ նկարագրված է վեպում: Նույնիսկ սարսափելի է՝ ինչ ճշգրտությամբ տեղի ունեցավ այդ ամեն ինչը: Մենք  պետք է դրա հետ առերեսվենք, բայց պետք է նաեւ վերաբերմունք ձեւավորենք այդ պրոցեսի նկատմամբ»,-ասաց նա:

Փաշինյանը նշում է, որ երկու մոտեցում կա, ըստ մեկի դիմադրում են պատմական Հայաստանից իրականա Հայստանի անցմանը եւ ընդւոնելի չեն համարում, երկրորդ մոտեցումը այն է, որ այն համարում են անհրաժեշտություն եւ ապահովելով իրական Հայաստանի անվտանգությունը, բարեկեցությունը, տնտեսական զարգացումը եւ երջանկությունը:

«Իմ մոտեցումն այն է, որ մենք պետք է գնանք այդ ճանապարհով: Սա մեր նոր քաղաքականության որդեգրումն է՝ փլուզվող աշխպարհում ՀՀ-ն նոր պայմաններում ավելկի մրցունակ դարձնելու, իսկ դա հնարավոր է  արտաքին եւ ներքին վերափոխումների միջոցով: Եւ մեր՝ ՔՊ-ի առաքելությունն է առաջնորդել մեր ժողովրդի եւ մեր պետության անցումը պատմական Հայաստանից իրական Հայաստան եւ երկարաժամկետ ինտիտուցիոնալ զարգացումը, որովհետեւ ես կարծում եմ, որ եթե մենք այս ընտրությունը չկատարենք եւ պատմական Հայաստանը լինի մեր գործողությունների հիմնական մոտիվացիան, ես կվախենամ, որ շատ մեծ է հավանականությունը, որ իրական Հայաստանը նույնպես կդառնա պատմական Հայաստան: Ես չեմ ուզում սրել հարցերը, բայց նաեւ ուզում եմ սրել հարցերը, սրել քննարկելու նպատակով: Ինձ մտահոգում է մի բան, որ այդ քննարկումների հիմքում  դրվող մոտիվացիան երբեմն պատմական Հայաստանի մոտիվացիան է»,- ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular