Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Եթե մենք ընտրություն չկատարենք, շատ մեծ է հավանականությունը՝ իրական Հայաստանը կդառնա պատմական Հայաստան. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ



Իմ կարծիքով տեղի է ունենում հետեւյալը՝ շատ ցավոտ անցում է տեղի ունենում առաջին հերթին մեր մտքերում, ինչ-որ առումով նաեւ ֆիզիկապես, պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան: Ակյս մասին այսօր՝ մարտի 23ժին, Գյումրիում ՔՊ նախաձեռնող խմբի հետ հանդիպման ընթացքում ասել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Այս պրոցեսի մասին մենք պետք է ինքներս մեզ հետ խոսենք եւ խոսենք ժողովրդի հետ: Այս պրոցեսը նոր չէ, այս անցման պրոցեսը նկարագրել է Եղիշե Չարենցը իր «Երկիր Նաիրի» վեպում: 2022-23 թթ ամանօրյա ուղերձում ես հիշատակեցի «Երկիր Նաիրի» վեպը, դրա հետ կապված շատ քննարկումներ եղավ, հենց ռազմավարությունը եւ պրոցեսները ճանաչելու իմաստով շատ քննադատություններ եղավ, ասելով՝ Չարենցի նիհիլիստական գործի վրա հղում անելը ինչքանով է լուրջ: Բայց հետո տեղի ունեցավ ահասարսուռ մի բան, ըստ էության Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ ճիշտ այն ինչ նկարագրված է վեպում: Նույնիսկ սարսափելի է՝ ինչ ճշգրտությամբ տեղի ունեցավ այդ ամեն ինչը: Մենք  պետք է դրա հետ առերեսվենք, բայց պետք է նաեւ վերաբերմունք ձեւավորենք այդ պրոցեսի նկատմամբ»,-ասաց նա:

Փաշինյանը նշում է, որ երկու մոտեցում կա, ըստ մեկի դիմադրում են պատմական Հայաստանից իրականա Հայստանի անցմանը եւ ընդւոնելի չեն համարում, երկրորդ մոտեցումը այն է, որ այն համարում են անհրաժեշտություն եւ ապահովելով իրական Հայաստանի անվտանգությունը, բարեկեցությունը, տնտեսական զարգացումը եւ երջանկությունը:

«Իմ մոտեցումն այն է, որ մենք պետք է գնանք այդ ճանապարհով: Սա մեր նոր քաղաքականության որդեգրումն է՝ փլուզվող աշխպարհում ՀՀ-ն նոր պայմաններում ավելկի մրցունակ դարձնելու, իսկ դա հնարավոր է  արտաքին եւ ներքին վերափոխումների միջոցով: Եւ մեր՝ ՔՊ-ի առաքելությունն է առաջնորդել մեր ժողովրդի եւ մեր պետության անցումը պատմական Հայաստանից իրական Հայաստան եւ երկարաժամկետ ինտիտուցիոնալ զարգացումը, որովհետեւ ես կարծում եմ, որ եթե մենք այս ընտրությունը չկատարենք եւ պատմական Հայաստանը լինի մեր գործողությունների հիմնական մոտիվացիան, ես կվախենամ, որ շատ մեծ է հավանականությունը, որ իրական Հայաստանը նույնպես կդառնա պատմական Հայաստան: Ես չեմ ուզում սրել հարցերը, բայց նաեւ ուզում եմ սրել հարցերը, սրել քննարկելու նպատակով: Ինձ մտահոգում է մի բան, որ այդ քննարկումների հիմքում  դրվող մոտիվացիան երբեմն պատմական Հայաստանի մոտիվացիան է»,- ասաց նա:

Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ»Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ»Ռուբիոն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների պարբերական խորհրդակցություններըԱռաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջՀզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՏեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ինԳազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվենՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԱրցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ ԱդրբեջանՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՏրանսպորտային երթևեկության վերականգնումը Ղրիմի կամրջով կտևի մոտ 2 տարի. WSJԵրևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը առանցքային գործոն է Հարավային Կովկասի բարգավաճման համար․ ԶախարովաՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ինԲացահայտվել է 247,100 տուփ ծխախnտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքԱզգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի փլեյ-օֆֆի և եզրափակիչ փուլի զույգերը հայտնի ենՈւկրաինացիները պետք է հասկանան, թե ինչ է թաքնված Արևմուտքի աջակցության հետևում. ՊուտինՍամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանԲեռլինում երիտասարդությունը դուրս է եկել ցույցի՝ բnղոքելով զորակոչի դեմՎահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպանՖրանսիայի նախկին վարչապետը հայտարարել է 2027 թվականի նախագահական ընտրություններին իր մասնակցության մասինԵվրահանձնաժողովն Ուկրաինային հատկացրել է 7.9 միլիարդ եվրոՀարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. ԶախարովաՆոյեմբերի 21-ին երթևեկության համար ժամանակավոր փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըՊուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. ՄերցԹույլ տվեք չհավատալ հրաժարական տալու ազնիվ խոսքին. այդ մարդը ստախnս է. Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանի հայտարարության մասինՏեխասյան ողբերգություն. դատարանի որոշումից ժամեր անց մայրը սպանել է 4-ամյա դստերն ու վերջ տվել իր կյանքինԾանոթ ու միարժամանակ անհայտ … Այսշտոկ խաղՀայկական բանակում նորամուծություններ են․ ինչ է փոխվում զինծառայողների համարՄասիսում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել կայանված «Opel»-ինՆորվեգիան ու ՄԹ-ն պարեկային նավեր կտրամադրեն ՈւկրաինայինԵրևանում «Pitstop Burger»-ի արտադրատեսակներից մեկի արտադրությունը կասեցվել էԴավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարըՌԴ-ն զանգվածային hրթիռային hարված է հասցրել Կիևին. կան զnhեր և վիրավnրներ«Հայաստանի նորագույն պատմությունը քաղաքական առասպելներում ու խորհրդանշաններում»15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցներըՏնային կալանքի տակ գտնվող ամուսինը, 5-ամյա որդու ներկայությամբ, ծեծել է կնոջը, փորձել է խեղդելՄեսսին և Պելեն՝ ցանկից դուրս. The Guardian-ը ներկայացրել է 1-ից 50 խորհրդանշական համարների լեգենդներինԳրեթե 300,000 կանադացի ստորագրել է ԱՄՆ դեսպանին երկրից վտարելու պահանջով խնդրագիրՎթար է․ ջուր չի լինելու«Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքից. Սպասենք հետևանքներին»Գեղարքունիքում «Mercedes Sprinter»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել. կա վիրավnրՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»
Ամենադիտված