ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախագահական համակարգը կազդի ընդդիմադիր դաշտի վրա. Կարո Փայլանը՝ Թուրքիայում կայացած հանրաքվեի մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սահմանադրական փոփոխություններով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է ստանալ իշխանություն, որը վերահսկելի չլինի: NEWS.am-ի հետ նման կարծիք հայտնեց Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը՝ անդրադառնալով Թուրքիայում նախօրեին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, որի արդյունքներով «Այո»-ն ստացավ 50 տոկոսից ավելի ձայն:

«Նախագահական համակարգը կազդի ընդդիմադիր դաշտի վրա, քանի որ նա, որը ստանում է 50 տոկոսից ավելի ձայն, դառնում է մեծամասնություն եւ կարող է անել, այն ինչ ուզում է»,- նշեց նա:

Փայլանը կրկին հիշեցրեց, որ իրենց կուսակցությունը ցանկանում է խաղաղություն ստեղծել ամեն գնով քաղաքական, ժողովրդավարական, գենդերային հարցերում. «Էրդողանն ամեն կերպ փորձում է ճնշումներ գործադրել ընդդիմադիր կուսակցությունների վրա, նույնը նաեւ քրդական ժողովրդին է վերաբերում, ցավոք սրտի, Էրդողանը կշարունակի իր այդ գործողությունները, բայց մենք շարունակելու ենք պայքարը»:

Նեշքն, որ նախնական տվյալներով, սահմանադրական փոփոխությունների կողմնակիցներն ստացել են 51,2 տոկոս ձայն, ինչը 1,25 մլն-ով ավելի է սահմանադրական փոփոխությունների հակառակորդների ձայներից:

Թուրքիայի Սահմանադրության փոփոխություններով խորհրդարանական կառավարման ձեւից անցում է կատարվում նախագահականի: Նախագահի լիազորությունները զգալիորեն ընդլայնվում են, վարչապետի պաշտոնը՝ վերացվում, իսկ նախագահն իրավունք է ստանում նշանակել փոխնախագահին, նախարարների, դատավորների եւ դատախազների կոլեգիայի անդամներին:

Խորհրդարանականների թիվը 550-ից 600 կդառնա, իսկ թեկնածություն կարող են առաջադրել 18 տարին լրացած քաղաքացիները՝ նախկինում սահմանված 25-ի փոխարեն: Խորհրդարանի եւ նախագահի լիազորությունների ժամկետ է սահմանվում 5 տարին, բայց պետության ղեկավարը պաշտոնը կարող է ստանձնել ոչ ավելի, քան 2 անգամ անընդմեջ: Սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում նախագահի եւ պատգամավորների ընտրությունները կանցկացվեն 2019 թվականի նոյեմբերի 3-ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular