ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը ձեռնոց է նետում Վալոդ պապիին, Լեւոն Արքային եւ Աշլավաշին. TikTok-ի նոր ասպետը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1or.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանին տիկտոկյան հարթակ տեղափոխելու խորհուրդը կրկին նրա մշտական իմիջմեյքերներ կինն ու ավագ դուստրն են տվել, որոնք արդեն վեց տարի իրենց խորհուրդներով միայն վնասում են տան ու երկրի ղեկավարի առանց այն էլ անկման մեջ գտնվող վարկանիշը: Վերջին սոցոլոգիական, այդ թվում՝ փակ, հարցումներով ՔՊ-ի, այն է՝ Նիկոլ Փաշինյանի, վարկանիշը իջել է բավական ժամանակ կայուն 15%-ից, եւ նվազման տեմպերը պահպանվում են: Իսկ Հայաստանի 4 գյուղերի հանձնման թեմայից հետո պրոցեսն արագացել է. անդավաճան նիկոլասերներից շատերն անգամ չեն համակերպվում իրենց երբեմնի կուռքի «շարունակական զիջողականության» հետ: Այդ հարցումները մի հետաքրքիր փաստ են արձանագրել, որ Փաշինյանով հատկապես հետաքրքրված չեն 18-ից 50 տարեկան քաղաքացիները. նրա համախոհների տարիքային ցենզը 60+ է, ու հիմնականում՝ կրթական ցածր մակարդակ ունեցողները: Երիտասարդների համար ամենուր ու նաեւ Հայաստանում, գրավիչ են հաջողակ, ուժեղ, կամային հատկություններ, կոկիկ արտաքին ու հագուկապ ունեցող անհատները: Համաձայնենք, որ կուռքի այդ կերպարին Փաշինյանը ամենեւին չի համապատասխանում: Նա մշտապես նախընտրել է «միջին գավառականի» կերպարը՝ այդպիսով փորձելով դուր գալ չկրթված, իրենց տեսքն առանձնապես չկարեւորող անձնաց, մտածելով, որ նրանք են «վճռական ու ամենակարող» էլեկտորատը: Սակայն փաստենք, որ Հայաստանում մշտապես քաղաքական պրոցեսներում ակտիվ դերակատարություն են ունեցել հենց երիտասարդները. նրանց փողոց դուրս գալու դեպքում են եղել բեկումնային պահեր: Եւ հիմա Փաշինյանի ինքնուս իմիջմեյքերները՝ կինն ու զավակները, որոշել են, որ գահավիժող վարկանիշը պետք է կանգնեցնել հենց այդ սեգմենտի՝ երիտասարդների հաշվին, նրանց դաշտում, նրանց նախասիրությունների տիրույթում արմատավորվելու միջոցով: Եվ արդյունքում Փաշինյանը «երիտասարդացել» ու հայտնվել է տիկտոկում: Նիկոլ Փաշինյանը հիրավի վաստակել է երկրի ամենաանհաջողակի տիտղոսը: Եւ նույնիսկ իր շրջապատից շատերը նրան համարում են «լուզեր», իսկ այդպիսի բնութագրում ունեցողի հետ ոչ ոք չի ուզում ճանապարհ անցնել: Հատկապես երիտասարդների համար այդ տեսակը մերժելի է: Տիկտոկը վստահաբար նրան չի օգնելու, հակառակը՝ արդարացիորեն տեղադրելու է իր իրական տեղում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular