ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարտված ու խաբված

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ ժողովրդի արդի հուզականությունն ու արժեհամակարգային ողջ պաշարն օրեցօր մսխվում է  իշխանության եկած զանգվածի կողմից։ Ամենօրյա ռեժիմով բոլորս ականատես ենք լինում այդ կազմաքանդման ու ազգակործան գործընթացին, որին հաստատակամ ու ինքնամոռաց տրված է Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանական վարչակազմի ու հայ ազգի տարբերությունն այն է, որ նրանք ապրում են տարբեր զուգահեռ, իրար հետ ոչ մի աղերս չունեցող իրականություններում, և իրենց  «ապակե գազանանոցում» իշխանությունները շարունակաբար վարում են հակապետական գործառույթներ։  

Ըստ էության՝ աջուձախ թափահարվող «ժողովրդի մանդատ» արտահայտությունն իշխանությունն օգտագործում է՝ որպես ժողովրդին, պետությանը պատկանողն օտարին զիջելու և նույն ժողովրդին պատկանող մնացյալը նրանից խլելու (հնարավոր է՝ հետագայում կրկին օտարին զիջելու նպատակով) ինդուլգենցիա, սրանում բոլորս քանիցս համոզվել ենք։
Ապացուցման կարիք չունի այն պարզ ճշմարտությունը, որ ուժեղի մոտ նվաստանալու ու իրենից թույլին նվաստացնելու սուբլիմացիան հոգեբանական լրջագույն խեղում է։ Հիմա գործնականում այդ ախտանիշով է գործում Հայաստանի ողջ պետական կառավարման համակարգը, որովհետև, եթե անգամ դրանում գտնվողները հասկանում են կատարվողի անթույլատրելիությունը և հնազանդվում են այդ ախտորոշմամբ տառապող մեկին, ակամա այդպիսին են դարձնում պետական կառավարման ամբողջ համակարգը, ավելի լայն իմաստով՝ պետությունն ընդհանուր առմամբ։ Տվյալ դեպքում՝ խոսքը պատկանելության պահանջմունքի մասին է, որն անհատի սոցիալականացման ամենակարևոր գործոններից մեկն է։
Աներկբա է, որ այսօր հայ հանրության գլխավոր խնդիրը պետությանն իր պատկանելությունը վերադարձնելն է՝ այդ հասկացության նեղ և լայն իմաստներով։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի պահպանել ամենայնի հայկական պատկանելությունը՝ սկսած սահմանային գյուղերից՝ մինչև հոգևոր արժեքներ։ Հակառակ պարագայում պատկանելության զգացումից զրկված, բայց իշխանություն ունեցող մարդիկ անելու են հնարավորը՝ ազգին պատկանելությունից զրկելու համար։ 
Ողբերգական փաստ է այն, որ այսօր մեր երկրի խարիսխն այլևս գոյություն չունի. երազանքներ ու իդեալներ փայփայող 18-25 տարեկանների ողջ սերունդ ննջում է Եռաբլուրում։ Ամբողջ հարցն այն է, որ ոչ միայն նրանք են պարտվել, ու քցվել, ամենաբարձր ու թանկ իդեալիՙ հայրենիքի համար կյանքն են նվիրաբերել, այլ պարտվել ու քցվել ենք բոլորս: Իսկ, երբ իշխանությանը սպասարկող հայտնի «դեմոկրատներից» մեկը նախօրեին զուգահեռներ անցկացրեց Ոսկեպարի ու Ջաբրայիլի միջև, ակնհայտ դարձավ, որ սա վաղուց գծած թյուրքական օպերայի հերթական արարն է և այն դավադիր իշխանությունն ամեն գնով պատրաստվում է կյանքի կոչել։


Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular