ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինական «Fierce» անօդաչու թռչող սարքը գրոհել է ռուսական նավթավերամշակման գործարանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համացանցում հայտնվել են Ռյազանի նավթավերամշակման գործարանի վրա գրոհած անօդաչու թռչող սարքի բեկորների լուսանկարները, գրում է newizv.ru-ն։

Լրատվամիջոցների տեղեկություններով հենց այդ անօդաչու սարքերն են օգտագործվել մարտի 13-ին Ռյազանում նավթավերամշակման և Տագանրոգում ավիացիոն գործարանները խոցելու համար:

«Fierce», ռուսերեն՝ «Лютый», այսինքն «Կատաղի» ԱԹՍ-ն Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության ամենագաղտնի զինատեսակներից մեկն է։

Այդ անօդաչու թռչող սարքի մասին քիչ բան է հայտնի։ Վառելիքի մեծ պաշարի շնորհիվ անօդաչուն կարող է անցնել 1000 կմ։ Մարտագլխիկի քաշը 75 կգ է։

Վնասող տարրերը կարող են խոցել ինքնաթիռներ, ոչ զրահապատ մեքենաներ, ինչպես նաև ձեռնարկությունների այնպիսի սարքավորումներ, ինչպիսիք են նավթավերամշակման կայանքները և վառելիքի պահեստավորման օբյեկտները:

Առաջին հայացքից «Fierce»-ը նման է թուրքական «Bayraktar»-ին, սակայն չափերով զիջում է Bayraktar PD-2-ին։ Նոր անօդաչու թռչող սարքը նաև տարբերվում է իրանական Shahed-136-ից։

Ի տարբերություն կամիկաձե անօդաչուների, «Fierce»-ը կարող է կիրառվել որպես բազմակի օգտագործման սարք: Այդ ԱԹՍ-ի առաջին մոդելը ցուցադրվել է 2023 թվականի նոյեմբերին, որից երեք ամիս անց էլ հայտնվել են նրա բեկորների լուսանկարները։

Ուկրաինան պաշտոնապես չի ներկայացրել այդ նոր անօդաչու թռչող սարքը, ուստի դրա արժեքի մասին ոչինչ հայտնի չէ։

Սակայն, հաշվի առնելով դրա կրկնակի օգտագործման հնարավորությունը, կարելի է ենթադրել, որ այդ անօդաչու թռչող սարքի արտադրությունը շատ ավելի թանկ է, քան իրանական մեկանգամյա օգտագործման կամիկաձե անօդաչու թռչող սարքերը, որոնք նույնիսկ վայրէջքի հնարավորություն չունեն։

Ռյազանի նավթավերամշակման գործարանի վրա հարձակման հետևանքով հասցված վնասը դեռ չի հրապարակվել, սակայն հայտնի է, որ վնասվել են նավթի վերամշակման երկու առաջնային բլոկները։ Վերանորոգումը կարող է տևել մի քանի ամիս:

Այդ գործարանը Մոսկվայի տարածաշրջանում բենզինի և դիզվառելիքի երեք հիմնական մատակարարներից մեկն էր։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular