ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԲՈՒՀ-երի տեղափոխումը միջազգային սկանդալի պատճառ կարող է դառնալ. 1or.am-ին հայտնի է դարձել, որ թեման անհանգստացրել է դեսպաններին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս Դիլիջանում տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին հայտարարել է, թե Երևան քաղաքում երկարաժամկետ կտրվածքում պետք է ոչ մի ԲՈՒՀ չլինի։ «Բոլոր հայաստանյան բուհերը պետք է գործեն միայն Ակադեմիական քաղաքում»,- հայտարարել է Փաշինյանը, պնդել, թե Հայաստանում կա 60 բուհ, սակայն եթե այս բուհերը հավաստագրվեն միջազգային ստանդարտներով, Հայաստանում ոչ մի բարձրագույն ուսումնական հաստատություն հավաստագրում չի ստանա։

Խոսելով բուհերի տեղափոխման հարցում առանցքային թեմաներից մեկի՝ բուհերի շենքերի ապագայի մասին, Փաշինյանը հայտարարել է, թե դրանք հնարավոր է համախմբել մի կազմակերպության մեջ և տրամադրել կառավարման միջազգային հեղինակություն ունեցող ընկերության, իսկ ստացվող գումարը բուհական համակարգի ֆինանսավորմանը ծառայի։ Մի կողմից Փաշինյանի այս հայտարարությունը վկայում է, որ գործող իշխանությունները չափազանց լուրջ են տրամադրված Հայաստանում գործող բուհերին շենքային պայմաններից զրկելու, Երևանի սահմաններից դուրս Աշտարակ տեղափոխելու հարցում, մյուս կողմից, սակայն, առանցքային հարց է ծագում, թե ինչպե՞ս պետք է իրականացվի այս ամենը։

Եթե պետական բուհերի դեպքում հնարավոր է դեռևս ինչ-որ կերպ հասկանալ իշխանության նպատակները, ապա Հայաստանում գործող առնվազն 3-4 բուհերի պարագայում իշխանությունները լրջագույն խնդիրների են բախվելու, ընդ որում՝ միջազգային մակարդակով։

Երևանում բացի հայկական պետական և ոչ պետական բուհերը, գործում են նաև Ամերիկյան համալսարանը, Ֆրանսիական համալսարանը և Սլավոնական համալսարանը։ Բոլոր այս բուհերի շենքերը կամ մասնավոր սեփականություն են կամ պատկանում են համալսարաններին կամ երկարաժամկետ վարձակալության են տված։ Դժվար է պատկերացնել, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը համաձայնվեն իրենց բուհերի տարածքները հեռացնել Երևանից և կենտրոնացնել Աշտարակում։

Իսկ, եթե «օտար» ուսումնական հաստատությունների համար բացառություն արվի և դրանք մնան մայրաքաղաքում, ապա մեր քաղաքացիներն ավելի շահագրգռված կլինեն իրենց երեխաներին կրթության տալ հենց այս բուհերում, քան Աշտարակում այլևս գտնվող համալսարաններում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular