ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


F-16 Ուկրաինայի համար. փորձագետը մատնանշել է դրանց հնարավոր թիրախները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ավիացիոն փորձագետ Անատոլի Խրապչինսկին որոշ մանրամասներ է ներկայացրել հանրահայտ այս զինատեսակի հնարավոր կիրառման վերաբերյալ,- գրում է unian.net-ը։

Երբ Ուկրաինան ստանա արևմտյան F-16 կործանիչներ, նա կկարողանա զգալիորեն նեղել ռուսական ինքնաթիռներին և հարվածներ հասցնել ռազմավարական կարևոր թիրախների։ Ավելին, Կիևը կարող է ինքնաթիռների հետ մեկտեղ ստանալ դրանց համար նախատեսված հեռահար հրթիռներ, որոնք կարող են հաղթահարել մինչև հազար կիլոմետր հեռավորություն։ Իսկ ի՞նչ նպատակներ է դա հետապնդում Ուկրաինայի Զինված ուժերի համար։

«Եթե մենք խոսում ենք F-16-ի օգտագործման մասին, ապա դրանք կարող են կիրառվել երկու նպատակով․ նախ՝ Ուկրաինայի օդային տարածքը պաշտպանելու, նաև՝ զանգվածային հարվածներ հասցնելու համար: Նշենք, որ ուկրաինական Զինված ուժերը կկարողանա զգալիորեն նեղել հակառակորդի ավիացիային. օրինակ՝ Block 42 կոնֆիգուրացիայով F-16-ը «տեսնում» է 300 կմ հեռավորության վրա: Դա շատ ավելին է, քան կարող են տեսնել ռուսական ինքնաթիռները: Եվ հնարավոր է դրանց ոչնչացնել հեռավորության վրա»,- պարզաբանել է փորձագետը։

Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության վրա հարձակումների համատեքստում այս ինքնաթիռները ի վիճակի են խոցել խոր թիկունքում տեղակայված ռազմական կարևոր գործարաններ, օդանավակայաններ։

«Եթե Յենս Ստոլտենբերգը (ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար) հավատարիմ մնա իր խոսքին, որ այդ հրթիռները կարող են օգտագործվել Ռուսաստանի տարածքում ռազմավարական թիրախների դեմ, ապա կարելի է դիտարկել, օրինակ, այնպիսի կարևոր գործարանի ոչնչացումը, ինչպիսին է Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզում գտնվող և Х-101, Х-59, Х-69 հրթիռներ արտադրող հաստատությունը, որի արտադրանքը Ռուսաստանը օգտագործում է Ուկրաինայի տարածքում տարբեր թիրախներ խոցելու համար: Կարող ենք որպես թիրախ դիտարկել նաև որոշակի ռազմավարական ավիացիոն օդանավակայաններ, որոնք հասանելի են այդ հրթիռների համար»,- նշել է Խրապչինսկին:

Նա նաև ընդգծել է, որ դժվարություններ չի տեսնում ուկրաինացի օդաչուների կողմից այդ կործանիչները օգտագործելու հարցում, սակայն պետք է հաշվի առնել, որ դրանք արդիական զինատեսակներ են՝ իրենց առավելություններով ու բարդություններով։

«Նոր մոդելներ են, ՆԱՏՕ-ի նոր ստանդարտներ»,- հավելել է փորձագետը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular