ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպական «կրուասաններին» սպասելիս

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս տեղի ունեցած երեք ու կես ժամանոց ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում փաստացի սառեցրել է գործունեությունը և կլքի ՀԱՊԿ-ը, իսկ թե երբ դա տեղի կունենա՝ Փաշինյանը չի մանրամասնել։ Այս խոսակցությունը նորություն չէր, սակայն արդեն Փաշինյանի մակարդակով այդ մասին հայտարարվեց հրապարակավ։

Իր խոսքում Փաշինյանը ընդգծեց, որ, եթե ՀՀ ինքնիշխան տարածքը կարմիր գիծ է ՀԱՊԿ-ի համար, թող ցույց տան, թե իրենց պատկերացրած ՀՀ ինքնիշխան տարածքը ո՞րն է:

«ՀԱՊԿ-ը ցույց չի տվել ՀՀ ինքնիշխան տարածքը, և այսօր այդ հարցը դրված է սեղանի վրա, եթե ՀԱՊԿ-ը պատասխանի այդ հարցին, և պատասխանը համապատասխանի մեր պատկերացումներին, դա կնշանակի, որ ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև հարցերը լուծված են: Եթե ոչ, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից»,- հայտարարեց նա:

Հավելենք, որ Փաշինյանի հայտարարություններին արձագանքել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ նշելով, որ Երևանն իսկապես վերջին շրջանում չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին։

«Սա Հայաստանի որոշումն է, և մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում։ Այնուամենայնիվ, կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջ ծավալով»,- ասել է նա։

Թեմայի հետ կապված Դմիտրի Պեսկովն էլ հայտնել է, որ Կրեմլը կպարզաբանի ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը։

Նա հայտնել է, որ ռուսական կողմը լսել է Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ՝ ասելով. «Առջևում, իհարկե, շատ աշխատանք կա։ Մեզ անհրաժեշտ են շփումներ՝ ինչպես ՀԱՊԿ շրջանակներում, այնպես էլ՝ երկկողմ մակարդակով մեր հայ գործընկերների հետ։ Մենք կպարզաբանենք և կխոսենք պարոն վարչապետի հայտարարություններին համապատասխան»։

Ակնհայտ է, որ Փաշինյանը պատահական չէ այս ամենն իրականացնում հենց հիմա, քանի որ սա ՌԴ իշխանությունների համար ամենազբաղված ու բարդ փուլերից մեկն է, երբ հարավկովկասյան թեմաները մղված են վերջին պլան՝ ոչ միայն ՌԴ արտաքին քաղաքական թեմաների, այլև՝ ներքին գործընթացների և սպասվող ընտրությունների պատճառով։

Ըստ էության, դատելով հայաստանյան կառավարիչների հայտարարություններից` ակնհայտ է դառնում, որ թիմում ՀԱՊԿ-ը լքելու որոշում կա, անկախ նրանից, թե ինչպիսի բանակցություններ կվարեն Հայաստանի հետ ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից։

Ամենայն հավանականությամբ Նիկոլը վերջնական կոնկրետ քայլ կկատարի այն ժամանակ, երբ ԵՄ-ից անվտանգային բնույթի երաշխիք ստանա, ավելի էական մի բան, քան ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդների գործոնն է, իսկ վերջին մի քանի օրերին եվրոպական տիրույթից հնչում են տարբեր կոչեր ու հայտարարություններ։

Բնականաբար Փաշինյանն ու նրա վարչախումբը փայլուն հասկանում են, որ միայնակ աշխատելը ՀՀ ներկայիս հնարավորությունների պարագայում ռիսկային է, թեև նույն մարդիկ խոսում են նաև Հայաստանի՝ չեզոք երկրի կարգավիճակի մասին։ Չնայած պետք է նշել, որ չեզոք երկրները պետք է բոլոր ոլորտներում լինեն կա՛մ ինքնաբավ, կա՛մ ունենան ուժեղ դաշնակից։

Իսկ մենք տեսնում ենք, որ այս դեպքում Ֆրանսիան Հայաստանի համար այնպիսի դաշնակից չէ, որը Հայաստանին թույլ կտա վստահ քայլեր իրականացնել։

Նույնիսկ ՀՀ իշխանություններն են հասկանում, որ արևմտյան հայտարարությունների ներքո լուրջ բովանդակություն չկա։ Ավելին, ՆԱՏՕ-ի դուռն ընդհանրապես փակ է Հայաստանի համար, իսկ ԵՄ-ն անվտանգության ոլորտում համագործակցելու լայն հնարավորություններ չունի և կարող է միայն որոշ անդամ երկրների հորդորել աջակցել Հայաստանին․ չմոռանանք, թե հարավկովկասյան տարածաշրջանում ով է ՆԱՏՕ-ի «փաստաբանը»։

Ընդհանուր առմամբ, Փաշինյանը` փորձելով մանեվրել աշխարհաքաղաքական այս քաոտիկ իրադրությունում, փորձում է ՌԴ շուրջ ստեղծված իրավիճակից քիչ-քիչ մոտենալ շրջադարձին և իրականացնել այն։ Սակայն սա, այնուամենայնիվ, բարդ գործընթաց է, քանի որ ոչ միայն ՌԴ-ի հնարավոր դիրքորոշումն է անհանգստացնում, այլև Իրանի, ի վերջո, կան ԵԱՏՄ-ի և բազմաթիվ այլ հարցեր, որոնք հեշտ լուծելի հարցեր չեն։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular