ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարածաշրջանի ճակատագիրը որոշող փուլի նրբերանգները 

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման հարցին։ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն հիշեցրել էր, որ Փաշինյանի, Ալիևի ու Պուտինի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի գտնվելու ժամկետը մինչև 2025 թվականն է։ Իր խոսքում նա նաև ասել է, որ Ադրբեջանի կողմից իրականացված սեպտեմբերյան միջոցառումներից հետո խաղաղապահ զորախմբի ամենօրյա գործունեության և նրանց տարբեր կարիքների վերաբերյալ պարբերաբար հանդիպումներ և քննարկումներ կազմակերպելու անհրաժեշտություն է առաջացել։ 

Միևնույն ժամանակ նա մեղադրել է, որ վերջին 3 տարիների ընթացքում հայկական զինված ուժերը, իբրև թե խաղաղապահների տեղակայման գոտիներում լայնածավալ ականապատում են իրականացրել, ասելով, որ անհրաժեշտություն կա, իբրև թե այդ սպառնալիքների վերացմանն ուղղված համատեղ ջանքերի վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնել։
Ակնհայտ է, որ Մոսկվան ու Բաքուն հավանաբար կքննարկեն կամ արդեն իսկ որոշակիացրել են, թե ստեղծված այս նոր միջավայրում ինչով պետք է զբաղվեն ռուս խաղաղապահները։ Ավելին, կարծես ադրբեջանական կողմն արդեն պատկերացում ունի, թե մինչև 2025 թվականը ինչպես կփաթեթավորվի խաղաղապահ կոնտինգենտի ներկայությունը Արցախում։
Ըստ էության, Ադրբեջանի համար կարևոր է այս հարցի ճիշտ փաթեթավորումը, քանի որ 2020 թվականի պատերազմից և նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից, խաղաղապահների տեղակայումից կարճ ժամանակ անց ադրբեջանական քարոզչությունն ուղղված է եղել խաղաղապահների դեմ, որպեսզի կոնտինգենտն օր առաջ լքի Արցախի տարածքը։ Սակայն, այս երեք տարիների ընթացքում ակտիվ ու բուռն աշխարհաքաղաքական իրադարձություններ տեղի ունեցան հակամարտության շուրջ։ Փաստորեն ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, երբ Ադրբեջանը կարող է բարձրացնել խաղաղապահների՝ ռեգիոնը լքելու թեման ու հասնել իր վերջնական նպատակին, սակայն դա չի անում գոնե մինչև 2025 թվականը։
Իր հերթին նման վարքագծի դրսևորումը նշանակում է, որ Ադրբեջանը մտավախություններ ունի և չի շտապում Արցախից դուրս բերել խաղաղապահներին։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը սեպտեմբերի ագրեսիայից ու Արցախը հայաթափելուց հետո տիրապետում է Արցախին՝ ողջ ծավալով, սակայն հենց այստեղ մտահոգություններ կան Ադրբեջանի իշխանությունների մոտ։
Ռուսական տիրույթից հնչող խոսակցություններից պարզ է դառնում, որ Ռուսաստանն իր հերթին արցախահայության համար է փորձում հնարավորություն ստեղծել։ Միանշանակ է, որ սա աշխարհաքաղաքական բարդ ու տուրբուլենտ ժամանակահատված է և պետք է իրականցնել նուրբ հաշվարկներ, որպեսզի ստեղծված իրավիճակում քայլերի հաջորդականությունն ունենա տրամաբանություն՝ միաժամանակ հաշվի առնելով սեփական գեոպոլիտիկ շահերը։ Սա կարելի է ասել, որ ողջ տարածաշրջանի ճակատագիրն ու ապագան կանխազգացող քայլեր են, և դասավորվելն ունի էական ու առացքային նշանակություն։ 
Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular