ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանձնում՝ պատերազմի սպառնալիքով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արդեն ավանդույթ է դարձել, որ ցանկացած ռիսկային ու տուրբուլենտ փուլում Նիկոլ Փաշինյանը «թեմայի» մեջ է մտնում՝ ստեղծելով ասուլիսի արհեստական իմիտացիա՝ այդ կերպ հերթական անգամ տիրաժավորելով իր առաջիկա կործանարար անելիքները։ Վերջին ասուլիսն իր բնույթով ոչնչով չէր տարբերվում նախկիններից, որից ակնհայտ էր մի պարզ բան․ այսպես կոչված «անկլավները» Նիկոլը պատրաստվում է հանձնել Ադրբեջանին։

Փաշինյանն այս մասին բաց տեքստով հայտարարեց՝ ասելով, թե «այդ գյուղերը երբեք էլ ՀՀ սուվերեն տարածքում չեն եղել, հայկական ոչ մի գյուղ չի հանձնվելու»։

Ավելին, արդեն ասուլիսի հաջորդ օրը Փաշինյանի հակապետական այս պնդումը վերահաստատեց Գնել Սանոսյանը՝ նշելով, որ «դրանք հայկական չեն»։ Ստացվում է, իշխանություն կոչվող խմբակը ուղղակիորեն ձեռք է քաշում պատմական հայկական տարածքներից՝ դավաճանաբար հանձնելով Ալիևին։

Ի դեպ, հատկանշական է, որ իր խոսքում Փաշինյանը սկսել է օգտագործել «մարզային հատվածներում դեմարկացիա իրականացնելու» մասին արտահայտությունը, այս կերպ էլ ավելի ընդգծելով իր հակահայկականությունը և Ադրբեջանին հերթական անգամ հավատարմության երդվյալ լինելը։

Տարբեր տեղեկություններ են հասնում այն մասին, որ այս օրերին, կոնկրետ Տավուշում, արդեն իսկ հանրային շրջանակներում թեզեր են շրջանառվում, ըստ որոնց «եթե գյուղերը չտանք, մեզ կկոտորեն, պատերազմ կլինի»։ Իշխանական մերձավոր  շրջապատի ներկայացուցիչները գյուղեգյուղ ընկած մարդկանց մոտ քարոզում են նմանօրինակ գաղափարներ։

Իսկ ասուլիսի ժամանակ Նիկոլն ինքը նշեց, որ առաջիկայում պատրաստվում է գնալ Տավուշ և «մարդկանց հետ խոսելով, բացատրել, թե ի՞նչ են անում և ինչո՞ւ»։

Հերթական անգամ ականատես ենք լինում նիկոլական մանիպուլյացիային, երբ պատերազմի ու ադրբեջանական հնարավոր ագրեսիայի սպառնալիքի տակ հանձնման նոր գործընթաց է պատրաստվում։ Բոլորս ենք հիշում, թե ինչպես ժամանակին նման կերպ հանձնվեցին Կովսականը, Սանասարը, Քարվաճառը, ավելի ուշ Սուսն ու Աղավնոն, տեղ գյուղի դիրքերը և ՀՀ սուվերեն տարածքի այլ հատվածներ։ Հատկանշական է այն, որ Փաշինյանը բնավ չի խուսանավում և ընդգծում է, որ իրենց համար ավելի հեշտ է «նոր լոգիստիկ հատվածներ» կառուցել, քան պահել 30 տարուց ավել գոյություն ունեցող հայկական դիրքերը։

Նշենք նաև, որ հայկական 4 գյուղերի հանձնումից հետո, բացի լոգիստիկ խնդիրներից, էլ ավելի առնացքային վտանգներ են առաջ գալու, քանի որ գործնականում անհասկանալի ու բաց է մնում, թե ինպես և որտեղ են կառուցվելու խրամատներ, պաշտպանական «ակոպներ» և այլ կարևոր կետեր։ Դրանից բացի Ադրբեջանի ուղղակի ու կոնկրետ վերահսկողության տակ են անցնելու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղու մի շարք առնացքային հատվածներ, ինչի հետևանքով մարդկանց կենսական անվտանգությունը դրվելու է բացահայտ ռիսկի տակ։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular