ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


9К333 «Վերբա»՝ Հայաստանի ԶՈւ-ի նոր գերժամանակակից զենքը Ադրբեջանի ՍԹՍ-ների դեմ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԶՈւ Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը «Հայ զինվոր» պաշտոնաթերթին տված հարցազրույցում ուշագրավ մանրամասներ է պատմել այն մասին, թե ինչ համալրումներ են ունեցել առաջնագծի ՀՕՊ ստորաբաժանումները Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո և ինչ աշխատանքներ են տարվել հակաօդային պաշտպանությունը ավելի արդյունավետ դարձնելու համար: Գնդապետը տեղեկացրել է, որ հայկական զինված ուժերը ձեռք են բերել «Իգլա-Ս» և «Վերբա» հակաօդային պաշտպանության դյուրակիր զենիթահրթիռային համալիրների խոշոր խմբաքանակ: Այս զինատեսակներն արդեն ներգրավված են մարտական հերթապահությունում: Մեկ տարվա ընթացքում, ինչպես նշել է գնդապետ Արթուր Պողոսյանը, հայկական զինուժը ստեղծել է ամուր հակաուղղաթիռային համակարգ: Խոսելով ՀՕՊ համակարգի մյուս փոփոխությունների մասին՝ նա նշել է, որ հակառակորդի անօդաչու թռչող սարքերի՝ ՍԹՍ-ների դեմ պայքարը դարձել է հայկական կողմի առաջնահերթություններից մեկը:

«Չափազանցություն չլինի` Արցախի հատկապես արեւելյան ուղղությունում ստեղծված ՀՕՊ պատնեշը այսօր կարող ենք համեմատել Չինական պատի հետ»,- հայտարարել է ՀՀ ԶՈւ ՀՕՊ վարչության պետի տեղակալը:

9К333 «Վերբա». տեխնիկական բնութագիր

Քանի որ «Իգլա» տեսակի ՀՕՊ միջոցները ավելի շատ են ծանոթ հանրությանը, կկենտրոնանանք ձեռքբերված երկրորդ զինատեսակի վրա:

Եվ այսպես, «Վերբա»-ն ևս ռուսական արտադրության զինատեսակ է նախատեսված հակաօդային պաշտպանության համար: Սա, ըստ էության, «Իգլա»-ի ավելի զարգացած և ժամանակակից տարբերակն է: 9К333 «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրները (շարժական զենիթահրթիռային համալիրներ) Ռուսաստանի զինված ուժերում սկսել են կիրառվել 2014 թվականից: Սրանք նախատեսված են ցածր թռչող օբյեկտների, մասնավորապես թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար, ընդ որում՝ «Վերբա»-ի հրթիռները կարող են խոցել թիրախները կեղծ ջերմային աղմուկի պայմաններում: «Վերբա» համալիրների 9М336 հրթիռները կարող են խոցել թիրախները 500 մետրից 6 կմ հեռավորության և 10-4500 մետր բարձրության վրա: Համալիրն իր մեջ ներառում է կառավարման ավտոմատացված համակարգ, որն իր 1L122 ռադիոտեղորոշիչ սարքի շնորհիվ կարող է 40 կմ հեռավորության վրա հայտնաբերել մոտեցող թիրախը, ճիշտ ժամանակին ազդանշան ուղարկել զենիթահրթիռային համալիրի օպերատորներին կրակային դիրք գրավելու համար:

 Քաղաքական և տակտիկական նշանակությունը

Հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգերի, այսպես ասած, ընտանիքում 9К333 «Վերբա» համալիրները 3-4 մակարդակով ավելի ցածր են հայտնի «Ս-300» զենիթահրթիռային համակարգերից, բայց «Վերբա»-ի ձեռքբերումն ունի քաղաքական նշանակություն:

«Քաղաքական հանգամանքը այն է, որ «Իսկանդերից» հետո «Վերբա»-ն ռուսական արտադրության առնվազն երկրորդ ժամանակակից զինատեսակն է, որի առաջին օտարերկրյա ձեռքբերողը դառնում է Հայաստանը: Սրանք ժամանակակից զինատեսակներ են, որոնք նույնիսկ չունեն շատ ռուսական ստորաբաժանումներ: Սա «Իգլա»-ի ավելի զարգացած տեսակն է, թեև ՀՕՊ պետի տեղակալը հայտարարեց, որ մենք ստացել ենք նաև «Իգլա-Ս» տարբերակը: Սա խոսում է այն մասին, որ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության մեջ մենք ոչ միայն օգտվում ենք, այսպես ասած, «second hand» զենքերից, այլև ստանում ենք ամենաժամանակակից զինատեսակները: Դա տեղի է ունենում ռուսական վարկի շրջանակներում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Խոսելով զենքի ռազմական նշանակության մասին՝ քաղաքագետը նշեց, որ 9К333 «Վերբա» դյուրակիր համալիրները հնարավորություն են տալիս պայքարել գոյություն ունեցող բոլոր օդային թիրախների, այդ թվում ոչ մեծ չափի օբյեկտների, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի դեմ:

«Սրանք կարող են աշխատել նույն դրոնների, «կամիկաձեների» դեմ: Եթե մինչ այդ օգտագործվում էին «ՕՍԱ» կամ ավելի թանկարժեք հրթիռներ, ապա այժմ «Վերբա» համալիրները բավարար են դրոնների դեմ պայքարելու համար, թեև սա նույնպես էժան զենք չէ: Ավելի փոքր դրոնների դեմ պայքարելու համար այլ զինատեսակներ են պետք, բայց նաև կարևոր է այն, որ Ապրիլյան պատերազմից հետո «Վերբաները» հնարավորություն են տալիս տակտիկական մակարդակով ավելի արդյունավետ դարձնել անօդաչուների դեմ պայքարը»:

Տեսանյութ՝

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular