Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

9К333 «Վերբա»՝ Հայաստանի ԶՈւ-ի նոր գերժամանակակից զենքը Ադրբեջանի ՍԹՍ-ների դեմ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԶՈւ Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը «Հայ զինվոր» պաշտոնաթերթին տված հարցազրույցում ուշագրավ մանրամասներ է պատմել այն մասին, թե ինչ համալրումներ են ունեցել առաջնագծի ՀՕՊ ստորաբաժանումները Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո և ինչ աշխատանքներ են տարվել հակաօդային պաշտպանությունը ավելի արդյունավետ դարձնելու համար: Գնդապետը տեղեկացրել է, որ հայկական զինված ուժերը ձեռք են բերել «Իգլա-Ս» և «Վերբա» հակաօդային պաշտպանության դյուրակիր զենիթահրթիռային համալիրների խոշոր խմբաքանակ: Այս զինատեսակներն արդեն ներգրավված են մարտական հերթապահությունում: Մեկ տարվա ընթացքում, ինչպես նշել է գնդապետ Արթուր Պողոսյանը, հայկական զինուժը ստեղծել է ամուր հակաուղղաթիռային համակարգ: Խոսելով ՀՕՊ համակարգի մյուս փոփոխությունների մասին՝ նա նշել է, որ հակառակորդի անօդաչու թռչող սարքերի՝ ՍԹՍ-ների դեմ պայքարը դարձել է հայկական կողմի առաջնահերթություններից մեկը:

«Չափազանցություն չլինի` Արցախի հատկապես արեւելյան ուղղությունում ստեղծված ՀՕՊ պատնեշը այսօր կարող ենք համեմատել Չինական պատի հետ»,- հայտարարել է ՀՀ ԶՈւ ՀՕՊ վարչության պետի տեղակալը:

9К333 «Վերբա». տեխնիկական բնութագիր

Քանի որ «Իգլա» տեսակի ՀՕՊ միջոցները ավելի շատ են ծանոթ հանրությանը, կկենտրոնանանք ձեռքբերված երկրորդ զինատեսակի վրա:

Եվ այսպես, «Վերբա»-ն ևս ռուսական արտադրության զինատեսակ է նախատեսված հակաօդային պաշտպանության համար: Սա, ըստ էության, «Իգլա»-ի ավելի զարգացած և ժամանակակից տարբերակն է: 9К333 «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրները (շարժական զենիթահրթիռային համալիրներ) Ռուսաստանի զինված ուժերում սկսել են կիրառվել 2014 թվականից: Սրանք նախատեսված են ցածր թռչող օբյեկտների, մասնավորապես թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար, ընդ որում՝ «Վերբա»-ի հրթիռները կարող են խոցել թիրախները կեղծ ջերմային աղմուկի պայմաններում: «Վերբա» համալիրների 9М336 հրթիռները կարող են խոցել թիրախները 500 մետրից 6 կմ հեռավորության և 10-4500 մետր բարձրության վրա: Համալիրն իր մեջ ներառում է կառավարման ավտոմատացված համակարգ, որն իր 1L122 ռադիոտեղորոշիչ սարքի շնորհիվ կարող է 40 կմ հեռավորության վրա հայտնաբերել մոտեցող թիրախը, ճիշտ ժամանակին ազդանշան ուղարկել զենիթահրթիռային համալիրի օպերատորներին կրակային դիրք գրավելու համար:

 Քաղաքական և տակտիկական նշանակությունը

Հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգերի, այսպես ասած, ընտանիքում 9К333 «Վերբա» համալիրները 3-4 մակարդակով ավելի ցածր են հայտնի «Ս-300» զենիթահրթիռային համակարգերից, բայց «Վերբա»-ի ձեռքբերումն ունի քաղաքական նշանակություն:

«Քաղաքական հանգամանքը այն է, որ «Իսկանդերից» հետո «Վերբա»-ն ռուսական արտադրության առնվազն երկրորդ ժամանակակից զինատեսակն է, որի առաջին օտարերկրյա ձեռքբերողը դառնում է Հայաստանը: Սրանք ժամանակակից զինատեսակներ են, որոնք նույնիսկ չունեն շատ ռուսական ստորաբաժանումներ: Սա «Իգլա»-ի ավելի զարգացած տեսակն է, թեև ՀՕՊ պետի տեղակալը հայտարարեց, որ մենք ստացել ենք նաև «Իգլա-Ս» տարբերակը: Սա խոսում է այն մասին, որ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության մեջ մենք ոչ միայն օգտվում ենք, այսպես ասած, «second hand» զենքերից, այլև ստանում ենք ամենաժամանակակից զինատեսակները: Դա տեղի է ունենում ռուսական վարկի շրջանակներում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Խոսելով զենքի ռազմական նշանակության մասին՝ քաղաքագետը նշեց, որ 9К333 «Վերբա» դյուրակիր համալիրները հնարավորություն են տալիս պայքարել գոյություն ունեցող բոլոր օդային թիրախների, այդ թվում ոչ մեծ չափի օբյեկտների, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի դեմ:

«Սրանք կարող են աշխատել նույն դրոնների, «կամիկաձեների» դեմ: Եթե մինչ այդ օգտագործվում էին «ՕՍԱ» կամ ավելի թանկարժեք հրթիռներ, ապա այժմ «Վերբա» համալիրները բավարար են դրոնների դեմ պայքարելու համար, թեև սա նույնպես էժան զենք չէ: Ավելի փոքր դրոնների դեմ պայքարելու համար այլ զինատեսակներ են պետք, բայց նաև կարևոր է այն, որ Ապրիլյան պատերազմից հետո «Վերբաները» հնարավորություն են տալիս տակտիկական մակարդակով ավելի արդյունավետ դարձնել անօդաչուների դեմ պայքարը»:

Տեսանյութ՝

Brent նավթը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 95,33 դոլարի«Լևոնիցս հետո երեխաներս ու թոռնուհիս դարձան մեր ապրելու ուժը». Լևոն Ասոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացուՍոչիում կայացել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև բանակցություններ, որոնք տևել են շուրջ 3 ժամ. պատմության այս օրը (Նոյեմբերի 26)«Հրապարակ»․ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԲյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»«Ժողովուրդ». Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում«Հրապարակ»․ Չեն տրվել Փաշինյանի շանտաժին. Հույս ունեն, որ կարող են գաղտնի կոմպրոմիսի գնալ«Ժողովուրդ». Նավասարդ արք. Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունը եկեղեցու հարցով բաց նիստի կանիԹեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ»«Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայությունԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր«Ժողովուրդ». Եթովպիայում երկպարով քննարկվել է հիվանդությունների կանխարգելման թեման. ովքեր են մասնակցել ՀՀ-ից«Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում«Ժողովուրդ». Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՀանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»Եկեք չխաբենք եվրոպացիներին. Ուկրաինային տրամադրված վարկերը ընդհանրապես վարկեր չեն, դրանք նվերներ են․ Ֆիցո«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրևանում ձյուն կտեղա՞․ եղանակը՝ հոկտեմբերի 26-ից 29-ինԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըԱպօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվել«Ուժեղ Հայաստան»-ն իր վճռական «ոչ»-ն արձանագրել է, 6 ձայն ստանալու հեռանկար չկա. Արամ ՎարդևանյանՕտարերկրացիները 9 ամսում գնել են 1,930 անշարժ գույք, հայաստանցիների համար տուն գնելը դառնում է անհասանելի. տնտեսագետը գնանկում է կանխատեսում«Արմավիր» ՔԿՀ-ում պահվող անձանց անօդաչու թռչող սարքերի միջոցով 6 բջջային հեռախոս են փոխանցելԿասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի՝ վաֆլե կոների և քաղցրաբլիթի արտադրությունըԳերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի մարմին․ երեխաները ՀՀ և Գերմանիայի երկքաղաքացիություն ունենՆորվեգիան 46.3 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինայի էներգետիկ ոլորտին աջակցելու համարՎարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է. ՍԱՏՄ
Ամենադիտված