ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաղանիսում հանձելու մի թիզ հող անգամ չկա, բնակիչները պատրաստ են մինչև վերջ կանգնել․ վարչական ղեկավար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պաշտոնական Բաքուն Երևանից օրեր առաջ պահանջել է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերը։ Խոսքը Բաղանիս Այրում, Աշաղը Ասքիփարա, Խեյրիմլի և Ղըզըլհաջիլի գյուղերի մասին է։ Երեկվա իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ադրբեջանի փոխվարչապետի գրասենյակի այս հայտարարությանը, ասել է, որ «ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին», միաժամանակ ընդգծելով, որ ադրբեջանական մամուլում բարձրաձայնված գյուղերի անունները ՀՀ տարածքում երբեք չեն եղել:

Tert.am-ի հետ զրույցում Բաղանիսի վարչական ղեկավար Գևորգ Սահակյանը նշել է, որ անկախ ամեն ինչից, համայնքի բնակիչները պատրաստ են մնալ իրենց տեղերում և կռվել մինչև վերջ։

«Ես 44-օրյա պատերազմի ժամանակ 37 օր կամավոր ծառայել եմ Արցախում, սրանից դուք հետևություն արեք, թե ես ինչ կարծիք ունեմ այս ամենի վերաբերալ»,- ասաց նա։

Հարցին, թե ինչ մտահոգություններ ու հարցեր ունեն Նիկոլ Փաշինյանին, ով առաջիկայում, ինչպես ինքն է հայտարարել, պատրաստվում է այցելել Տավուշ և տեղում հասկանալ իրավիճակը, Սահակյանը նշեց․

«Մեզ հուզող շատ հարցեր ունենք Փաշինյանին, կփորձենք իր կարծիքն իմանալ, մենք էլ մեր կարծիքը կասենք։ Դուք պատկերացնում եք չէ՞ քարտեզի վրա որտեղ է գտնվում Բաղանիս –Այրումը։ Բաղանիս գյուղին կից է գտնվում Բաղանիս –Այրումը, որտեղ խորհրդային ժամանակներում ադրբեջանցիները քոչվորի պես եկել են, անասնապահությամբ զբաղվել ու քիչ-քիչ բուն դրել, շատացել։ Մեր գյուղը պատրաստ է մինչև վերջ պայքարել ու նույնը նաև կողքի գյուղերը։ Բնակիչները մտածում են, որ այստեղ հանձնելու մի թիզ հող անգամ չկա, գուցե լինեն բնակիչների մեջ հակառակը մտածողներ, բայց ես չեմ ուզում նրանց ճանաչել։ Մի տեսակ ես չեմ էլ ուզում հավատալ, որ այստեղ խնդիր է լինելու»։

Ճշտող հարցին՝ չի հավատում, որ 4 գյուղերը կհանձնվե՞ն, համայնքապետն ասաց․ «Այո, իհարկե։ Ադրբեջանն այնքան բան է ուզում, հո իր ուզելով չի՞, մենք էլ ենք ուզում, ես էլ Ղազախի շրջանն եմ ուզում, ու հավատացեք մերն է լինելու»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular