ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«365 օր՝ կանանց իրավունքների օր». Նոյեմբերյանում նորարար մեթոդների կիրառմամբ կոտրում են կարծրատիպերը (ֆոտոշարք)

ՄՇԱԿՈՒՅԹ

Օրերս Հայկական Ազգային «Երիտասարդ Կանանց Քրիստոնեական Ասոցիացիա» ՀԿ-ն Նոյեմբերյան քաղաքում  իրականացրեց «365 օր՝ կանանց իրավունքների օր» խորագրով «ԻՆՉ, ՈՐՏԵՂ, ԵՐԲ» խաղ-միջոցառումը:

Ինտելեկտուալ միջոցառմանը մասնակցում էր 5 թիմ՝ Նոյեմբերյանի  Նիկոլայ Նասիբյանի անվան Բժշկական կենտրոնի  բժիշկների  «Հիպոկրատ»-ը, մանկավարժների «Երեքնուկ»-ը, ՀԿ-ների «Լուսածիր»-ը,  «Սարգիս Զուրաբյան վարժարան» մանկական զարգացման  կենտրոնի «Գարուն»-ը և   մշակույթի, կրթության  ոլորտի ու  ակտիվ քաղաքացիների  «Արևածաղիկ»-ը: Միջոցառմանը  հրավիրված էին նաև Նոյեմբերյանում ապրող արցախցի երիտասարդ կանայք, ովքեր նույնպես ներգրավվեցին թիմերում: 

«Երիտասարդ Կանանց Քրիստոնեական Ասոցիացիա» ՀԿ նախագահ Աիդա Զուրաբյանի խոսքով՝ նախաձեռնության  նպատակն է նպաստել հանրային կարևոր դերակատարների՝ ՏԻՄ, առողջապահական, կրթական, սոցիալական, մշակույթի  ոլորտի, ՔՀԿ-ների,  ուժային կառուցների, ներկայացուցիչների ինչպես նաև  հեղինակություն վայելող անձանց ներգրավմանը կանանց իրավունքների  պատշաճ իրացման ամենօրյա աշխատանքերում.

«Մենք ուզում ենք տարատեսակ  ոչ ֆորմալ կրթական, իրազեկության բարձրացման  նորարար մեթոդների կիրառմամբ կոտրել կարծրատիպերը, յուրաքանչյուր կնոջ նկատմամաբ  ձգտել  պատշաճ  հարգանքի,  հավելյալ արժևորման դրսևորմանը և նրա ներուժի օգտագործմանը: Եվ ինչպես Զապել Եսայանն է  իր մի հոդվածում նշում՝. «Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար։ Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական եւ ֆիզիքական յատկութիւնները զարգացնելու համար» »,- 1or.am-ի հետ զրույցում պատմում է Զուրաբյանը:

Միջոցառման մասնակիցներից Սիրանուշ Ամիրաղյանը մեզ հետ զրույցում կարևորեց հատկապես նմանտիպ ֆորմատով հանրային իրազեկության բարձրացումը, համայնքում կանանց իրավունքերի իրացումը.

«Իսկապես մեծ բավականություն ստացա միջոցառումից, որը համարում եմ կանանց իրավունքների պաշտպանության իրազեկման գեղեցիկ մոտեցում: Շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին՝ ամեն ինչ բարձր մակարդակով իրականացնելու համար և հույս ունեմ՝ նմանատիպ անակնկալները շարունակական կլինեն»:

Իսկ միջոցառումը, անշուշտ, ավանդական կդառնա, քանի որ փոխանցիկ գավաթ հանձնվեց հաղթող «Լուսածիր» թիմին, որը հաջորդ տարի պետք է ԵԿՔԱ-ի և մյուս թիմերի ավագների աջակցությամբ կազմակերպի խաղ՝ ներգրավելով նոր թիմերի:

Միջոցառման գեղարվեստական մասն ապահովեցին կիթառահար  Կարինե Ալեքսանյանը, ասմունքող Լիանա Զուրաբյանը, Նաիրա Աբրահամյանը, ինչպես նաև թիմերի անդամները:

 

Ելենա Մաթևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular