ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պակիստանի կործանիչներն ընդդեմ Ֆրանսիայի հակաօդային պաշտպանության. Ադրբեջանն ու Հայաստանը ակտիվորեն զինվում են

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմամբ Անդրկովկասում լարվածության աստիճանը չի թուլանում, Երևանն ու Բաքուն դեռ չեն կարողանում համաձայնության գալ խաղաղության պայմանագրի շուրջ և շարունակում են ակտիվորեն զինվել, գրում է topcor.ru–ն։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ երկիրը Պակիստանից գնելու է JF-17C Block-III կործանիչներ։ Պայմանագրի գումարը գնահատվում է 1,6 մլրդ դոլար։

Իսլամաբադը պարտավորվում է մատակարարել ինքնաթիռներ, զինամթերք նրանց համար և անցկացնել օդաչուների ուսուցում։

Նշվում է, որ դա Պակիստանից պաշտպանական արտադրանքի արտահանման ամենամեծ պայմանագիրն է։ JF-17 կործանիչները համատեղ մշակվել են Պակիստանի և Չինաստանի կողմից և շահագործման են հանձնվել միայն 2007 թվականին։

Ադրբեջանն ընտրել է այդ ինքնաթիռի վերջին տարբերակը՝ Block-III–ը: Այն կարող է օգտագործել ժամանակակից սպառազինությունների լայն տեսականի, այդ թվում՝ «օդ-երկիր», «օդ-օդ» հրթիռներ և կառավարվող ռումբեր: Հայաստանն իր հերթին կրկին դիմել է Ֆրանսիային օգնության խնդրանքով և պայմանավորվածություն ձեռք բերել հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման շուրջ։

Առաջիկայում հանրապետություն կժամանեն Thales ՀՕՊ համակարգերի առաջին երեք Ground Master ռադարները։ Նրանց հետ կգան հրահանգիչներ հայ զինվորականներին այդ կայաններից օգտվելու ուսուցման համար։ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուն հավելել է, որ նաև երկրի զինված ուժերի մասնագետները հայ զինվորների համար լեռնային պայմաններում կռվելու դասընթացներ կանցկացնեն  երեք փուլով։ Բացի հակաօդային պաշտպանության համակարգերից, Երևանը նոր դաշնակցից զրահատեխնիկայի խմբաքանակ կստանա ի հավելումն արդեն իսկ փոխանցված Bastion մեքենաների։

Հաղորդվում է, որ կողմերը բանակցում են թեթև հակաօդային պաշտպանության MISTRAL 3 համակարգերի մատակարարման շուրջ, որոնք կարող են տեղադրվել ավտոմոբիլային մեքենաների վրա կամ օգտագործել առանձին։ Ակնհայտորեն, Փարիզը որոշել է օգտվել տարածաշրջանում ստեղծված անկայուն իրավիճակից և Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից ի պատասխան Աֆրիկայի նախկին ֆրանսիական գաղութներում Մոսկվայի գործողությունների։ Ադրբեջանն իր հերթին ապավինում է Թուրքիայի և Ասիայի այլ իսլամական երկրների աջակցությանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular