ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետ Կալաչև. Հայաստանն առաջիկայում դուրս չի գա ՀԱՊԿ-ից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն առայժմ կմնա ՀԱՊԿ-ում, քանի դեռ չի ստորագրվել խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, բայց կազմակերպությանն անդամակցությունը լինելու է զուտ ֆորմալ, իրականում սառեցված, գրում է sila-rf.ru-ն։

Այդ մասին Lenta.ru-ի հետ զրույցում ասել է «Քաղաքական փորձագիտական խմբի» ղեկավար, քաղաքագետ Կոնստանտին Կալաչևը։

Ըստ նրա մինչև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանին որևէ խնդիր պետք չէ, և այդ հարցում Հայաստանի դիրքորոշման վրա կարող է ազդել նաև այն, որ հանրապետությունը տնտեսապես և քաղաքականապես կախված է Ռուսաստանից։

Կալաչովի խոսքով, կազմակերպության շրջանակներում Հայաստանը լինելու է միայն խորհրդանշական մասնակից, քանի որ հանրապետությունն իր համար օգուտ չի տեսնում ՀԱՊԿ անդամ լինելուց։

Զրուցակիցը նշել է, որ Հայաստանն ավելին էր ակնկալում ՀԱՊԿ-ին մասնակցությունից։ Հայաստանը դժգոհ է ՀԱՊԿ դիրքորոշումից ոչ միայն Ղարաբաղի հարցում, այլ նաև ադրբեջանական ուժերի հանրապետության տարածք ներխուժելու։

«Այս ամենը մենք անվանում ենք սահմանային հակամարտություններ, խոսում են սահմանազատման, սահմանների ապառազմականացման մասին, իսկ Հայաստանը հայտարարում է, որ, օրինակ, Ջերմուկ հանգստավայրը ոչ վաղ անցյալում ադրբեջանական կողմը գնդակոծել է հայկական տարածքից, և որ հայ զինվորները ստիպված են եղել հետ մղել ադրբեջանցիներին հենց հանրապետության տարածքում»,- պարզաբանել է Կալաչովը։

Քաղաքագետը կարծիք է հայտնել, որ այժմ Հայաստանը չի բարդացնի իրավիճակը ՀԱՊԿ-ից դուրս գալով, սակայն ռազմատեխնիկական համագործակցության առումով հանրապետությունն արդեն իսկ անցել է գործընկերության Հնդկաստանի և Ֆրանսիայի հետ։

Ըստ Կալաչովի, Հայաստանն առնվազն ներկայիս ղեկավարության օրոք արդեն կատարել է իր պատմական ընտրությունը:

Փորձագետը նշել է, որ 2021 թվականին Ադրբեջանը ճանաչվել է Ռուսաստանի դաշնակից, և դրանից հետո այդ ձևակերպումը չի փոխվել։

«Նախկինում Ադրբեջանը մեր գործընկերն էր, իսկ Հայաստանը դաշնակիցը։ Հասկանալի է, որ Հայաստանն անհանգստացած է, քանի դեռ հարևանների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները չեն կարգավորվել, և նրանք դժվար թե դուրս գան ՀԱՊԿ-ից, բայց պատմական տեսանկյունից կարծում եմ, որ Հայաստանը վաղ թե ուշ կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից»,-եզրափակել է Կալաչևը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular