ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունների առաջարկած բանաձեւը հետեւյալն է՝ տանք որքան ուզում են՝ հույս ունենալով հասնել խաղաղության. Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ



Առանց չափազանցնելու մեր երկիրը կանգնած է շատ ծանր եւ նոր մարտահրավերի առջեւ: Այս մասին այսօր՝ արտի 9-ին, արմավիրում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ պատգաավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը իր ելույթում:

«Այս իշխանությունները, ովքեր խաբելով եկան իշխանության ղեկին, իրենց վարած գործունեության արդյունքում Արցախի հայաթափումից հետո Հայաստանը կանգնեցրել են ծանր խնդիրների առջեւ: Երկու տիպի մարտահրավեր ունենք՝ արտաքին եւ ներքին: Արտաքին իմաստով թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է ագրեսիան Հայաստանի  նկատմամբ, արդեն բացահայտ միջամտում է Հայաստանի ներքին գործերին, ոչ միայն  չկա դիմադրություն, այլ հայստանի խամաճիկ իշխանությունները հետեւողականորեն, շատ հաճախ նաեւ սիրով կատարում են թշնամական պետության թելադրանքը մեր հայրենիքում: Թշնամին գտնվում է Հայաստաննի տարածում, բացահայտ հավակնություններ է ներկայացնում նոր տարածքների նկատմամբ եւ չկա որեւէ դիմադրություն: Իշխանությունների առաջարկած բանաձեւը հետեւյալն է՝ տանք որքան ուզում են՝ հույս ունենալով ինչ-որ մի պահի հասնել խաղաղության: Սա ձախողված ճանապարհ է եւ Արցախի հայաթափումից հետո առնվազն, ովքեր որ հույս ունեին, որ տանք, խաղաղություն կլինի, առնվազն հիմա պիտի հասկանան, որ սա կեղծ է, տանելու է նոր փորձության եւ ըստ էության մեր պետականությունը դնելու է հարցականի տակ»,- ասել է նա:

Ըս Սաղաթելյանի՝ մյուս խնդիրն այն է, որ այսօր Արեւմուտքը փորձում է Ռուսաստանի դեմ նոր ճակատ բացել՝ ի դեմս Հայաստանի.  «ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այսօր մեր երկիրը դարձել է ուժային կենտրոնների ազդեցությունների բախման միջավայր, որը հղի է ծանր հետեւանքներով: Ակս պայմաններում ցավոք, շարունակվում է ենրքին պառակտումները, շարունակվում է պայքարը ազգային կառույցների, եկեղեցու եւ ընդհանրապես հայկական ինքնության նկատմամբ: Այս իրավիճակում մենք պետք է պայքարենք թե ներքին,թե արտաքին թշնամինների դեմ»:

Սաղաթելյանը նշում է, որ անցնող երեք տարիների ընթացքում արել են հնարավորը, սակայն չեն ստացել այն արդյունքները, որոնք ակնկալում էին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular