ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանին է վերադարձվել «Կասկադ» համալիրի վերին հատվածը՝ 11,5 հա տարածքով. Տիգրան Ավինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանին է վերադարձվել «Կասկադ» համալիրի վերին հատվածը՝ 11,5 հա տարածքով: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ուզում եմ հիշեցնել, որ տարածքի շինարարությունը դեռևս խորհրդային տարիներից անավարտ էր մնացել: Երևանի քաղաքապետարանը «Կասկադ»-ի ընդհանուր բարեկարգման և կառուցապատման համատեքստում առաջիկայում այս հատվածում ևս լայնածավալ ծրագիր կիրականացնի, որի արդյունքում «Կասկադ» համալիրը երևանցիներին և քաղաքի հյուրերին կներկայանա ամբողջական և ավարտուն տեսքով», - հավելեց Ավինյանը:

Երևանի քաղաքապետն ընդգծեց, որ նախնական քննարկումից հետո պետք է ունենան «Կասկադ»-ի հետագա կառուցապատման ամբողջական ծրագիրը։

Տիգրան Ավինյանը հայտնեց, որ մայրաքաղաքին է վերադարձվել նաև «Կանազ» մշակութային և սպորտային համալիրը՝ շեշտելով, որ համայնքային ծրագրով մարզամշակութային կառույցը հիմնովին կվերանորոգվի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular