ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանում ոչ երկիմաստ զգուշացրել են. Հայաստանը թանկ կվճարի դեպի Արևմուտք շրջվելու հետևանքով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tsargrad.tv-ն գրում է, որ վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը «սառեցնելու» որոշման մասին իր գործողությունները բացատրելով այն հանգամանքով, որ Լեռնային Ղարաբաղում հավաքական անվտանգության պայմանագիրը չգործեց:

Ինչպես իր զեկույցում ասել է Ազգային հետազոտական ​​համալսարանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի Համապարփակ եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը ՀԱՊԿ երկրները հայտնվել են բարդ իրավիճակում, քանի որ ստեղծված իրավիճակն արևմտյան պետությունների ճնշումների պատճառով դրդում է նրանց հեռանալ Ռուսաստանից։ Փորձագետի կանխատեսումների համաձայն հետխորհրդային տարածքի երկրների համար լավագույն լուծումը կլինի Արևմուտքի շահագործող հակառուսական քաղաքականությանը խոչընդոտելը և Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի հաղթանակին սպասելը։ Դմիտրի Սուսլովի խոսքով Ռուսաստանն առավելություն ունի ողջ ճակատային գծի երկայնքով, և դա չնայած մարտադաշտում նախաձեռնությունը սեփական ձեռքը վերադարձնելու հակառակորդի միավորված ուժերի ջանքերին։ «Ուկրաինայում հաղթանակից հետո Ռուսաստանը կհզորանա և կունենա ամենահզոր ու մարտունակ բանակը Եվրասիայում, ուստի նրա հետ լավ հարաբերություններ պահպանելը նպատակահարմար է ՀԱՊԿ երկրների համար»,- ասել է փորձագետը։ Այդ առումով Հայաստանը շարժվում է հակառակ ուղղությամբ գրեթե բացահայտ անցնելով հակառակորդի կողմը, և դա, անշուշտ, սխալ է, կարծիք է հայտնել Սուսլովը։ Նման սխալի գինը, ըստ փորձագետի, բարձր է լինելու և չի սահմանափակվելու միայն Լեռնային Ղարաբաղի կորստով։ Առավել ևս, որ բոլորն են հիշում, թե քանի հայի կյանք է արժեցել Երևանի Լեռնային ղարաբաղը ադրբեջանական ճանաչելը, որին հաջորդեց «Արցախյան բլիցկրիգը»։ Այս պահին, սառեցնելով իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, Հայաստանի իշխանությունները հույսը դնում են Ադրբեջանի ագրեսիան հրահրելու վրա, որպեսի այդ պայմանագրից ամբողջությամբ դուրս գալու պատճառ ձեռք բերեն։ Եվ դա սարսափելի է:

Նախկինում Հայաստանի իշխանությունները պարբերաբար պատճառներ էին գտնում մեղադրելու ՀԱՊԿ-ին և առանձին-առանձին Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ, իսկ անցյալ տարի նրանք հրաժարվեցին հանրապետությունում ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորումների «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժություններ անցկացնելուց։ ՀԱՊԿ անդամ երկրները կոչ են արել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը վերադառնալ առկա խնդիրների կառուցողական քննարկմանը և դրանց լուծումների որոնմանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular