ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ն Հայաստանին առաջարկում է «ազատ անկում»՝ առանց որևէ անվտանգային երաշխիքների

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵՄ-ի միջազգային գործընկերության գծով հանձնակատար Յուտա Ուրպիլայնենը խոսել է ԵՄ-ի և Հայաստանի միջև կապերի առավել սերտացման անհրաժեշտության և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին։ Նա նշել է նաև, որ Հայաստանի հետ միասին ձեռնամուխ են եղել գործընկերության հավակնոտ նոր ծրագրի նախապատրաստմանը: Ըստ հանձնակատարի՝ ԵՄ առաջնահերթությունն է աշխատել Հայաստանի կենսունակության ամրապնդման և նրա տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ՝ առևտրի, էներգետիկայի, կապի և ավիացիոն անվտանգության ոլորտներում համագործակցության ընդլայնման միջոցով։ Հանձնակատարը չի մոռացել ավելացնել, որ ԵՄ-ն կողմ է, որպեսզի Հայաստանը նվազեցնի  անվտանգության ոլորտում իր կախվածությունը արտաքին ազդեցությունից: Ակնհայտ է, որ արտաքին ազդեցության տակ վերջինս հասկանում է ՌԴ-ի չեզոքացումը և դա դիտարկում է իբրև ԵՄ գլխավոր նպատակներից մեկը: Ինչպես ասում են՝ անկեղծությունն, անշուշտ, ողջունելի է:

Իսկ ի՞նչ է փոխարենը պատրաստ առաջարկել ԵՄ-ն: Հանձնակատարի խոսքերից պարզ է դառնում, որ գրեթե ոչինչ: Հայաստան-ԵՄ նոր հավակնոտ ծրագիրն իրենից ներկայացնում է ընդամենը քննարկումների շարք տարատեսակ հարցերի վերաբերյալ, որոնցից մեկն էլ վիզային ռեժիմի ազատականացումն է: Ակնհայտ է, որ ԵՄ-ն դեռևս պատրաստ չէ արտոնություններ տրամադրել Հայաստանին այս մասով: Պատահական չէ, որ հանձնակատարը բաց տեքստով կոչ է անում ՀՀ ղեկավարությանն ակտիվացնել աշխատանքը համապատասխան բարեփոխումների ուղղությամբ, ասել է թե՝ առկա պայմաններում Հայաստանը չի բավարարում այն պայմաններին, որոնք անհրաժեշտ են վիզային ռեժիմի ազատականացման համար: 

ինչ վերաբերվում է ներդրումներին, ապա Ուրպիլայնեն այստեղ էլ բավական լղոզված մեկնաբանություն է տալիս: «Ներդրումների ավելացումը առանցքային նշանակություն կունենա ավելի սերտ տնտեսական համագործակցության համար: Մենք հանձնառու ենք աջակցել Հայաստանի մասնակցությանը Սև ծովում էլեկտրական մալուխի կառուցմանը և միանալուն այլ նախագծերին ու տարածաշրջանի երկրների միջև ավելի սերտ կապերի ստեղծմանը։ Տարածաշրջանի երկրների միջև ավելի սերտ կապերի ստեղծումը մեծ ներուժ ունի խաղաղությանը նպաստելու համար»,- ասել է ԵՄ-ի միջազգային գործընկերության գծով հանձնակատարը։ եթե սրան գումարենք օրեր առաջ Ժոզեպ Բորելի ակնարկը, որ ԵՄ քսակը գրեթե դատարկ է՝ Ուկրաինային հատկացվող օգնության պատճառով, ապա պարզ է դառնում, որ ԵՄ-ն չունի լուրջ ռեսուրսներ՝ Հայաստանում ներդրումներ կատարելու համար:

Էլ ավելի ուշագրավ է այն հայտարարությունը, թե ինչպես է ԵՄ-ն պատրաստվում նպաստել Հայաստանի անվտանգության ապահովմանը: Պարզվում է՝ ԵՄ հանձնակատարն այդ գործընթացը տեսնում է բացառապես ԵՄ դիտորդական առաքելության ջանքերի միջոցով:

Ստացվում է, որ Հայաստանին առաջարկվում է խզել անվտանգային կապերը ՌԴ–ի հետ, փոխարենը հայտարարում են, որ ԵՄ-ն ի վիճակի չէ և չի էլ ցանկանում ապահովել ՀՀ անվտանգությունը, չունի ֆինանսական անհրաժեշտ միջոցներ ՀՀ տնտեսությանը օժանդակելու և խթանելու համար, իսկ վիզային ռեժիմի ազատականացման մասին ընդհանրապես դեռ վաղ է խոսել ...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular