ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես է դատարանը վճռելու՝ Մովսես Խորենացին «Հայոց պատմության» մեջ առասպելներ օգտագործել է, թե ոչ․ Ժաննա Անդրեասյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագիրքը շրջանառությունից չի հանվելու։

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Այն դիտարկումներն ու այն կարծիքները, որոնք ստացվել են, որևէ նման հիմք չեն պարունակում։ Դասագիրքը մնում է շրջանառության մեջ, և դրանում պետք է կարգավորվեն բոլոր այն խնդիրները, որոնք բարձրաձայնված են»,- ասաց նախարարը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին, թե ինչ եղավ գրքի ճակատագրի հետ։

Նախարարի խոսքով՝ կազմվել էր ամփոփաթերթ, որում ներառված են եղել տարբեր մասնագետներից ստացված բոլոր կարծիքները, դիտարկումներն ու առաջարկությունները, այդտեղ նաև դասագրքի հեղինակն արտացոլել է իր դիրքորոշումը՝ դրանցից որոնք են ընդունելի՝ համապատասխան հիմնավորումներով։ Ամփոփաթերթը հանրայնացվել է նախարարության կայքում և ուղարկվել երրորդ անկախ կարծիքի։

«Ստացել ենք նաև անկախ մասնագիտական կարծիքը, որոշ կետերում մասնագետը համաձայնություն է հայտնել հեղինակի դիրքորոշման հետ, որոշ կետերում առաջարկել է վերանայել դրանք։ Ուղարկել ենք հեղինակին, սպասում ենք հեղինակի կողմից վերջնական աշխատանքին։ Եթե առաջարկներն ընդունելի լինեն, ապա դասագիրքն ամբողջությամբ զերծ կլինի որևէ անճշտությունից, վրիպակից և խնդրից և կարող է շարունակել գործածվել դպրոցներում որպես դպրոցական դասագիրք»,- ասաց նախարարը։

Անդրադառնալով այն հարցին, որ անճշտություններ պարունակող դասագրքով շարունակում են դպրոցներում ուսուցանել, նախարարն ասաց՝ տարիներ շարունակ գործող դասագրքում թռուցիկ ուսումնասիրությամբ 180-ից ավելի սխալ էր հայտնաբերվել, ու խոսքը գիտական սխալների ու անճշտությունների մասին է։

«Հետևաբար, թողնում եմ ձեզ` մտածելու, թե այս հանրային աղմուկն ինչքանով է հիմնավոր և ինչքանով է ուղղորդված»,- ասաց նախարարը։

Ինչ վերաբերում է ԿԳՄՍՆ-ի դեմ ներկայացված հայցին՝ պատմության դասագիրքը դպրոցներից դուրս բերելու համար, Անդրեասյանն ասաց՝ միայն ողջունում է այդ քայլը, որովհետև իրավական պետությունում ենք ապրում։

Միաժամանակ նրա համար դժվար է հասկանալ, թե ինչպես է դատարանը վճռելու՝ Մովսես Խորենացին «Հայոց պատմության» մեջ առասպելներ օգտագործել է, թե ոչ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular