Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես է դատարանը վճռելու՝ Մովսես Խորենացին «Հայոց պատմության» մեջ առասպելներ օգտագործել է, թե ոչ․ Ժաննա Անդրեասյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագիրքը շրջանառությունից չի հանվելու։

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Այն դիտարկումներն ու այն կարծիքները, որոնք ստացվել են, որևէ նման հիմք չեն պարունակում։ Դասագիրքը մնում է շրջանառության մեջ, և դրանում պետք է կարգավորվեն բոլոր այն խնդիրները, որոնք բարձրաձայնված են»,- ասաց նախարարը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին, թե ինչ եղավ գրքի ճակատագրի հետ։

Նախարարի խոսքով՝ կազմվել էր ամփոփաթերթ, որում ներառված են եղել տարբեր մասնագետներից ստացված բոլոր կարծիքները, դիտարկումներն ու առաջարկությունները, այդտեղ նաև դասագրքի հեղինակն արտացոլել է իր դիրքորոշումը՝ դրանցից որոնք են ընդունելի՝ համապատասխան հիմնավորումներով։ Ամփոփաթերթը հանրայնացվել է նախարարության կայքում և ուղարկվել երրորդ անկախ կարծիքի։

«Ստացել ենք նաև անկախ մասնագիտական կարծիքը, որոշ կետերում մասնագետը համաձայնություն է հայտնել հեղինակի դիրքորոշման հետ, որոշ կետերում առաջարկել է վերանայել դրանք։ Ուղարկել ենք հեղինակին, սպասում ենք հեղինակի կողմից վերջնական աշխատանքին։ Եթե առաջարկներն ընդունելի լինեն, ապա դասագիրքն ամբողջությամբ զերծ կլինի որևէ անճշտությունից, վրիպակից և խնդրից և կարող է շարունակել գործածվել դպրոցներում որպես դպրոցական դասագիրք»,- ասաց նախարարը։

Անդրադառնալով այն հարցին, որ անճշտություններ պարունակող դասագրքով շարունակում են դպրոցներում ուսուցանել, նախարարն ասաց՝ տարիներ շարունակ գործող դասագրքում թռուցիկ ուսումնասիրությամբ 180-ից ավելի սխալ էր հայտնաբերվել, ու խոսքը գիտական սխալների ու անճշտությունների մասին է։

«Հետևաբար, թողնում եմ ձեզ` մտածելու, թե այս հանրային աղմուկն ինչքանով է հիմնավոր և ինչքանով է ուղղորդված»,- ասաց նախարարը։

Ինչ վերաբերում է ԿԳՄՍՆ-ի դեմ ներկայացված հայցին՝ պատմության դասագիրքը դպրոցներից դուրս բերելու համար, Անդրեասյանն ասաց՝ միայն ողջունում է այդ քայլը, որովհետև իրավական պետությունում ենք ապրում։

Միաժամանակ նրա համար դժվար է հասկանալ, թե ինչպես է դատարանը վճռելու՝ Մովսես Խորենացին «Հայոց պատմության» մեջ առասպելներ օգտագործել է, թե ոչ։

Apple-ը ուշադրություն չի դարձնի նոր iPhone-ի դիզայնին. iPhone 18 շարքը կմնա առանց ռեդիզայնիՏեսչական մարմինը Երևանում և Լոռու մարզում լցակայանների գործունեություն է դադարեցրելՊարեկների հայտնաբերած հետախուզվողի մոտ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է հայտնաբերվելՈստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն Սի Ծինփինը կայցելի Վաշինգտոն այս տարվա վերջին. Թրամփ Զելենսկին հայտնել է զnhված ուկրաինացի զինծառայողների պաշտոնական թիվը Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է Լա Լիգան ամենաերկար մրցաշարն է, և պետք է պայքարել մինչև վերջ․ Յամալ «Մայրություն տիեզերքում». Արդեն 2031 թվականին առաջին երեխաները կարող են ծնվել Լուսնի կամ Մարսի վրա2026 թվականին Սևանա լճում կթույլատրվի սիգի ավելի շատ արդյունագործական որս իրականացնելՄելիքյանների հանգիստը Դուբայում Եթե Ուկրաինան չկանգնեցնի Պուտինին, նա կներխnւժի Եվրոպա․ Զելենսկի Արեգակի վրա տեղի է ունեցել արևային ութ ուժեղ բռնկում Հայաստանում 100-ամյա քաղաքացիներին կտրամադրվի 1 մլն դրամ Ռուսաստանը կշարունակի նավթի մատակարարումները Կուբային Ռազմավարական հարձակողական կրճատումների պայմանագրի ժամկետի լրանալուց հետո Ռուսաստանը կառաջնորդվի ազգային շահերով․ Կրեմլ Արարատից հայտնում են 4 վիրավորի մասինՌուսաստանը և Ուկրաինան համաձայնել են փոխանակել 314 ռազմագերիների Գեղարքունիքի մարզում գյուղացիները մեկ ժամ փակել են գլխավոր ճանապարհը՝ բողոքելով էկոպարեկների գործողությունների դեմՄոսկվայի համար տարօրինակ է լսել հյուսիսից ՀՀ-ին ինչ-որ առասպելական սպառնալիքների մասին․ Լավրով Դավիթ Մանուկյանը նույնպես դատապարտվել է ցմաh ազատազրկման Դավիթ Բաբայանը դատապարտվեց ցմաh ազատազրկմանՀՀ իշխանությունները ամեն գնով փորձում են թաքցնել Ադրբեջանի հանցանքները, ես չե՛մ լռելու․ Թաթոյան Խոշոր վթար՝ ԱրագածոտնումԱրկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման Ապօրինի գործողության դիմաց կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձին Երևանում քաղաքացին ահազանգել է, որ տղամարդը ոտքով հարվածել է 9 ամսական հղի կնոջը․ պտուղը մահացել էԱրևմուտքը չի հավատում Փաշինյանի «արցունքներին» Ռուսաստանից արդեն բացահայտ սպառնում են Փաշինյանի իշխանությանը Նվաստացում Աբու Դաբիում. ինչպես խախտեցին դիվանագիտական արարողակարգըՎթարային ջրանջատումներ կլինենՄի՛ հիշատակեք «5-րդ հոդվածը», Ֆինլանդիան զգուշացրել է ԱՄՆ-ին Ուկրաինայի վերաբերյալ «Ման Սիթին» հաղթեց «Նյուքասլին»․ եզրափակիչը կլինի «Արսենալի» դեմ «Ռոսսոտրուդնիչեստվոն» ամրապնդում է ռուս-հայ մարզական գործընկերությունը Մասնագետները գնահատել են Հայաստանի լոգիստիկ ռիսկերը. խափանումներ Իրանում, և այլընտրանք Ադրբեջանի միջոցով Սպասվում է քամու ուժգնացումՀարկ կլինի ընտրել. ոչ ոք չի կարող միաժամանակ շախմատ, շաշկի և նարդի խաղալ նույն տախտակի վրա. «Փաստ»ՔՊ-ն հիմա էլ փորձում է սահմանափակել լրատվամիջոցներին Արդյո՞ք Հայաստանն ունի բավարար էներգիա. էլեկտրաէներգետիկ արդյունաբերության վիճակը և հեռանկարները «Մեր ձևով»-ը՝ որպես այլընտրանքային ուղի. առողջապահությունից մինչև տնտեսություն Փաշինյան. Հայաստանը չի պատրաստվում պատերազմի Հայաստանին ուզում են զրկել սեփական էժան էներգիան ունենալու հնարավորությունից. «Փաստ»Եկեղեցին՝ ճնշման տակ, ազատությունը՝ միջազգային հարթակում Քոչարյանը «Թրամփի ճանապարհը» անվանել է Հայաստանի համար գլխավոր սպառնալիք ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը լայնածավալ հարձակում են սկսել Մարտակերտի ռազմաճակատում. պատմության այս օրը (05 փետրվար)«Գարիկի մասին միշտ ժպիտով ու սպասումով եմ խոսում». սերժանտ Գարիկ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Այգեհովիտի մատույցներում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Ոսկու և արծաթի գները նվազել են Ինչո՞ւ են պետական կառավարման համակարգում շատերն աթեիստ. «Փաստ»Տարադրամի շուկայում առավելագույն արժեք է սահմանվելԵրևան-Երասխ ճանապարհին արտակարգ է եղել․ ինչ է հայտնի
Ամենադիտված