ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … արյունով երշիկ

ՖՈՏՈ

Արյունով երշիկը ճանաչվում է որպես բոլոր երշիկներից ամենահինը և համարվում է երշիկեղենի ամբողջ ընտանիքի նախահայրը։ Դրա մասին հիշատակումներ կան հին դասականների՝ Հոմերոսի, Էպիխարմոսի, Մենանդրի գրքերում։ Հին հույն կատակերգու Մենենդրը գրել է մի խոհարար Աֆթենիի մասին, ով իբր հորինել է արյունով երշիկը, բայց Մենանդրից շատ առաջ նրա հայրենակից Հոմերոսն էր հիշատակել այդ ուտեստը իր «Ոդիսականում»:
Առաջինը, ում մոտ առաջացել է արյունով երշիկ պատրաստելու գաղափարը, եղել են սպարտացիները։ Այն ժամանակ հայտնի խոհարար Աֆթենին է պատրաստել այսպես կոչված այդ «սև ապուրը», սակայն դրա բաղադրատոմսը պատմության մեջ չի պահպանվել և, հավանաբար, դա լավ է: Բանն այն է, որ դրա մասին հիշատակումներում հաճախ են նշում այդ ուտեստի զզվելի համի մասին։ Լեգենդ կա այն մասին, թե ինչպես է պարսից արքան, բռնելով սպարտացուն, ստիպել նրան պատրաստել «սև ապուր»։ Համտեսելով այն նա ասել է, որ այժմ հասկանում է, թե ինչու են սպարտացիներն այդքան անվախ, որովհետև այդպիսի ուտելիքից հետո կռիվը այն ամենաքիչ դժվարություններից է, որ սպասում է մարտիկին։
Մետամորֆոզը շարունակվել է, և «սև ապուր»-ը վերածվել է արյունային երշիկի, ըստ էության, դա նույնն է եղել, բայց եղել է խոզի ճարպով և համեմված համեմունքներով: Դրա հիմնական առավելությունը դարձել է կեղևը, որի մեջ լցնում էին կիսահեղուկ աղացած միսը, և մատուցում եփած վիճակում։ Դրանից հետո այդ երշիկը ձեռք է բերել իսկապես մեծ համբավ և պատիվ։ Այն ​​սկսել են մատուցել ամենաազնվական տներում լավագույն խնջույքների ժամանակ։
Կարծիք կա, որ Աթենքում ևս միաժամանակ սկսել են արտադրել այդ սև ուտեստը, բայց առաջնայնության վերաբերյալ հարցը դեռևս քննարկվում է։ Ի վերջո այդ ուտեստն այնքան հաջողված էր, որ այն ընդունել են այլ ժողովուրդներ, համապատասխանաբար, բոլորի բաղադրատոմսերը եղել են շատ բազմազան, բայց պատրաստման տեխնոլոգիան նույնն է եղել։
Հետագայում հելլենները էստաֆետը փոխանցել են Հռոմեական կայսրությանը, որտեղ այդ ապրանքը վաճառվում էր հենց «Հավերժական քաղաքի» փողոցներում, ինչպես ժամանակակից արագ սննդի կետերում։ Հաջորդը եղել են վիկինգները, նիբելունգները և այլն։ Հիմնական հումքի բաղադրությունը դարեր շարունակ անփոփոխ է մնացել, այսինքն բոլոր տեսակի անասունների ենթամթերքները, արյունը, աճառը, ճարպը, ինչպես նաև ալյուրը, ձավարեղենը... Եվ դարից դար փոխվել են միայն համեմունքներն ու խոտաբույսերը։ Դարաշրջան, երկիր, կլիմա, տնտեսություն՝ այդ ամենն իր հետքն է թողել արյունային երշիկի համի վրա։ Պղպեղ, սոխ, մեխակ, մարջորամ, մշկընկույզ, դարչին մեղրով և այլն։ Ժամանակին պատժի և երկրից վտարման սպառնալիքի տակ փորձել են արգելել արյունային երշիկը տեսնելով նրա կապը հեթանոսության հետ։ Սակայն այն ոչ միայն շարունակել է գոյություն ունենալ, այլ նաև կարողացել է դառնալ իսկական դելիկատես։ Օրինակ, Ավստրիայում ընդունված է ուժեղացնել դասական արյունային երշիկի բաղադրատոմսը բոլորովին անսպասելի համային նոտաներով, օրինակ ավելացնելով սալոր, սոճու ընկույզ, կարմիր գինի և նույնիսկ շոկոլադ: Իսկ օրինակ Ֆրանսիայում ստեղծվել է «Արյան ասպետների եղբայրություն» կազմակերպությունը, որի խնդիրն է վերականգնել և պահպանել հնագույն բաղադրատոմսերը, դասակարգել և անցկացնել համտեսներ։ Արյունային երշիկն այսօր էլ պատրաստվում է աշխարհի շատ երկրներում, պատրաստվում է ինչպես տանը, այնպես էլ մսամթերքի վերամշակման գործարաններում, և յուրաքանչյուր տեխնոլոգ ու խոհարար ունի իր բաղադրատոմսը։ Ներկայումս արյունային երշիկը կարելի է մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում։

Нет описания.
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular