ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա ճգնաժամը կհասցնի Հայաստանի դուրս գալուն ՀԱՊԿ-ից»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գերմանական պետական հեռուստաընկերության dw.com կայքը գրում է, որ կայքի հետ զրուցած հայ փորձագետները նորություն չեն տեսել ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցությունը սառեցնելու մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարության մեջ։ 
«Վարչապետի հայտարարությունը միայն հաստատում է, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է: Մենք բոլորս դա գիտեինք կամ զգում էինք, բայց այն ֆորմալացված չէր»,- լրագրողների հետ զրույցում ասել է Միջազգային հարաբերությունների և անվտանգության հայկական ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը։ Հայ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն էլ ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը որակել է որպես Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների ճգնաժամի արտացոլում։ «Իսկ ՀԱՊԿ մյուս երկրների հետ հարաբերություններում այդ ճգնաժամը միշտ էլ եղել է, Փաշինյանն իր հայտարարությամբ միայն արձանագրել է իրերի առկա վիճակը»,- պարզաբանել է քաղաքագետը։
Փորձագետները չեն բացառում, որ Հայաստանը, հատկապես անվտանգության ոլորտում իր շփումների դիվերսիֆիկացման ֆոնին, ինչ-որ պահի կարող է որոշել դուրս գալ ՀԱՊԿ-ից, սակայն չեն կարող կանխատեսել, թե երբ և ինչ պայմաններում դա տեղի կունենա։ «Նման քայլը, այնուամենայնիվ, բացասական արձագանք կառաջացնի Ռուսաստանի կողմից, ՀԱՊԿ-ին ֆորմալ մասնակցությունը նշանակում է Ռուսաստանի հետ հարաբերությունների որոշակի ռեժիմի պահպանում»,- նկատել է քաղաքագետ Իսկանդարյանը նշելով, որ թեև Հայաստանը դժգոհ է ՀԱՊԿ-ից, սակայն այլ բան չունի, չկա այլընտրանք: «Չկա որևէ այլ ռազմաքաղաքական դաշինք, որտեղ դուք կարող եք մտնել և ապահովել ձեր անվտանգությունը»,- պարզաբանել է նա։
Միևնույն ժամանակ, հայ փորձագետները կանխատեսել են ապագայում Երևանի և Մոսկվայի հարաբերությունների հետագա վատթարացում։ Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ճգնաժամը միայն կմեծանա և, հնարավոր է, կվերածվի բաց առճակատման։ «Այս իրավիճակում կարևոր է արդյունավետորեն կառավարել ռիսկերը»,- եզրափակել է նա։
Նշենք, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության «սառեցման» մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը որոշակի շփոթություն է առաջացրել կազմակերպությունում։ Փաստն այն է, որ ՀԱՊԿ կանոնադրությունը չի նախատեսում մասնակցության սառեցման ռեժիմ։ Կա միայն կազմակերպությունից երկրի կամավոր դուրս գալու հնարավորություն, որի համար պետք է համապատասխան ծանուցում ներկայացնել ելքի ամսաթվից վեց ամիս առաջ: Մեկ այլ տարբերակ է երկրի անդամակցությունը կասեցնելը, եթե նա հրաժարվում է կատարել կազմակերպության կանոնադրության դրույթները և նրա խորհրդի որոշումները:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular