Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա ճգնաժամը կհասցնի Հայաստանի դուրս գալուն ՀԱՊԿ-ից»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գերմանական պետական հեռուստաընկերության dw.com կայքը գրում է, որ կայքի հետ զրուցած հայ փորձագետները նորություն չեն տեսել ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցությունը սառեցնելու մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարության մեջ։ 
«Վարչապետի հայտարարությունը միայն հաստատում է, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է: Մենք բոլորս դա գիտեինք կամ զգում էինք, բայց այն ֆորմալացված չէր»,- լրագրողների հետ զրույցում ասել է Միջազգային հարաբերությունների և անվտանգության հայկական ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը։ Հայ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն էլ ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը որակել է որպես Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների ճգնաժամի արտացոլում։ «Իսկ ՀԱՊԿ մյուս երկրների հետ հարաբերություններում այդ ճգնաժամը միշտ էլ եղել է, Փաշինյանն իր հայտարարությամբ միայն արձանագրել է իրերի առկա վիճակը»,- պարզաբանել է քաղաքագետը։
Փորձագետները չեն բացառում, որ Հայաստանը, հատկապես անվտանգության ոլորտում իր շփումների դիվերսիֆիկացման ֆոնին, ինչ-որ պահի կարող է որոշել դուրս գալ ՀԱՊԿ-ից, սակայն չեն կարող կանխատեսել, թե երբ և ինչ պայմաններում դա տեղի կունենա։ «Նման քայլը, այնուամենայնիվ, բացասական արձագանք կառաջացնի Ռուսաստանի կողմից, ՀԱՊԿ-ին ֆորմալ մասնակցությունը նշանակում է Ռուսաստանի հետ հարաբերությունների որոշակի ռեժիմի պահպանում»,- նկատել է քաղաքագետ Իսկանդարյանը նշելով, որ թեև Հայաստանը դժգոհ է ՀԱՊԿ-ից, սակայն այլ բան չունի, չկա այլընտրանք: «Չկա որևէ այլ ռազմաքաղաքական դաշինք, որտեղ դուք կարող եք մտնել և ապահովել ձեր անվտանգությունը»,- պարզաբանել է նա։
Միևնույն ժամանակ, հայ փորձագետները կանխատեսել են ապագայում Երևանի և Մոսկվայի հարաբերությունների հետագա վատթարացում։ Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ճգնաժամը միայն կմեծանա և, հնարավոր է, կվերածվի բաց առճակատման։ «Այս իրավիճակում կարևոր է արդյունավետորեն կառավարել ռիսկերը»,- եզրափակել է նա։
Նշենք, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության «սառեցման» մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը որոշակի շփոթություն է առաջացրել կազմակերպությունում։ Փաստն այն է, որ ՀԱՊԿ կանոնադրությունը չի նախատեսում մասնակցության սառեցման ռեժիմ։ Կա միայն կազմակերպությունից երկրի կամավոր դուրս գալու հնարավորություն, որի համար պետք է համապատասխան ծանուցում ներկայացնել ելքի ամսաթվից վեց ամիս առաջ: Մեկ այլ տարբերակ է երկրի անդամակցությունը կասեցնելը, եթե նա հրաժարվում է կատարել կազմակերպության կանոնադրության դրույթները և նրա խորհրդի որոշումները:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը. պատմության այս օրը (Նոյեմբերի 5)«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամшրտությունը«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասինՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանը
Ամենադիտված