ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չարագույժ հայտարարություն. Գալուստ Սահակյանի վրեժը Սերժ Սարգսյանից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Սերժ Սարգսյանը պետք է լինի մինչեւ վերջ, Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ԱԺ դեռեւս գործող նախագահ Գալուստ Սահակյանը, որը ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է պատգամավոր եւ չի էլ հրաժարվում վերստին ԱԺ նախագահ առաջադրվելու հնարավորությունից: Թե որն է վերջը, մինչեւ որտեղ էլ պետք է լինի Սերժ Սարգսյանը Գալուստ Սահակյանի կարծիքով, Սահակյանը չի մանրամասնել:

Բայց նրա հայտարարությունը բավական չարագույժ է հնչում, որովհետեւ «մինչեւ վերջ լինում» են ամբողջատիրական համակարգերի առաջնորդները՝ եթե նրանք չեն տապալվում ներքին հեղաշրջման կամ հեղափոխության արդյունքում: Այդ առաջնորդները «լինում էին մինչեւ վերջ» կամ «լինում են մինչեւ վերջ», անգամ այն դեպքում, երբ ֆիզիկապես արդեն ունակ չեն լիարժեք կենսագործունեության, եւ «մնալով» վերածվում են պարզապես ծաղրի առարկայի:

Այդ առումով, Գալուստ Սահակյանի հայտարարությունն առերեւույթ լինելով Սերժ Սարգսյանի հանդեպ բարձր գնահատականի, նվիրվածության, հավատարմության մաղթանքի դրսեւորում, իրականում լիովին հակառակն է եւ թողնում է նույնիսկ «անեծքի» ու վրիժառության տպավորություն: Մի՞թե Սերժ Սարգսյանը կուզի «լինել մինչեւ վերջ»: Դատելով քաղաքականության մեջ նրա գործունեությունից բխող ընդհանուր ռացիոնալության տպավորությունից, Սարգսյանը պետք է որ ոչ միայն չցանկանա, այլ նույնիսկ խուսափի «մինչեւ վերջ լինելուց»:

Բայց, գուցե բանն էլ հենց այդ է, որ Սարգսյանն այդքան էլ չի ցանկանում «լինել մինչեւ վերջ», բայց դա անհանգստացնում է նրանց, ովքեր եղել են նրա այսպես ասած համակարգային տնտեսա-քաղաքական հենարանը: Ի՞նչ է լինելու նրանց հետ, եթե Սերժ Սարգսյանը «չլինի» մինչեւ վերջ: Այդ հարցն անկասկած մտատանջում է նրանց: Սերժ Սարգսյանն իհարկե որեւէ պահից քաղաքականության մեջ այլեւս չլինելուց առաջ կփորձի կազմավորել այնպիսի իշխանություն, որը կլինի իր հետիշխանական հուսալի երաշխիքը՝ լինի դա 2018-ից հետո, թե որեւէ այլ ժամանակահատվածից: Բայց դա Սերժ Սարգսյանի հետիշխանական երաշխիքը կլինի, ոչ թե այն տնտեսա-քաղաքական հավաքականի, որի վրա նա կառուցել է իր քաղաքական գործունեությունն ու իշխանությունը: Ավելին, Սերժ Սարգսյանն իր հետիշխանական երաշխիքային իշխանությունը կառուցելու ընթացքում իսկ կարող է կանգնել այդ հենարանից թեկուզ մասնակի հրաժարվելու խնդրի առաջ: Հենարանը լավ է հասկանում այդ վտանգը եւ այդ իսկ պատճառով «պահանջում» է, որ Սարգսյանը «լինի մինչեւ վերջ»: Գալուստ Սահակյանն այդ տեսանկյունից ներկայացնում է հենց այդ համակարգային ընդհանուր առմամբ խուլ պահանջը:

Մյուս կողմից, դրան զուգահեռ, Սահակյանն իհարկե Սերժ Սարգսյանի հետ ունի իր «հին հաշիվները», ընդ որում բավական հին եւ համեմատաբար հին: Դեռեւս ՀՀԿ անդամ դառնալու առաջին քայլերից մեկով Սերժ Սարգսյանն այդ կուսակցության մեջ իր իշխանությունը հաստատեց հենց Գալուստ Սահակյանի հանդեպ բավական կոշտ քայլով, կամ նրա որդու՝ տարբերությունը մեծ չէ: 2006 թվականին ՀՀԿ Խորհրդի նախագահ դառնալուց հետո Սերժ Սարգսյանը այդ պաշտոնում գործնականում իր առաջին քայլը սկսեց՝ Արման Սահակյանին արգելելով դառնալ Աջափնյակի թաղապետ: Ընդ որում, մամուլը գրում էր, որ այդ ժամանակ ՀՀԿ նախագահ, Գալուստ Սահակյանի վաղեմի զինակից Անդրանիկ Մարգարյանը տվել էր իր համաձայնությունը եւ Արման Սահակյանը ընտրովի թաղապետ լինելու համար հրաժարական էր տվել Երեւանի փոխքաղաքապետի նշանակովի պաշտոնից:

Բայց Սերժ Սարգսյանը արգելեց նրան առաջադրվել, հայտարարելով, որ «կուսակցությունը ոհմակ չէ»: Թաղապետի պաշտոնը տրվեց այն ժամանակ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբորը: Սահակյաններն անկասկած չեն մոռանալու այդ միջադեպը, պարզապես Սերժ Սարգսյանին այժմ տալիս են ասիմետրիկ պատասխան՝ դատապարտելով նրան «մինչեւ վերջ մնալու»:

Գալուստ Սահակյանի մյուս անձնական շարժառիթը առնչվում է արդեն անմիջապես հենց նրան: ԱԺ նախագահի պաշտոնում Սահակյանը ունեցավ առողջական բավական բարդ խնդիրներ, ու թեեւ Սերժ Սարգսյանը նրան նախագահական օդանավով հասցրեց անգամ Գերմանիա, այդուհանդերձ Սահակյանին փաստորեն պարտադրեցին «մինչեւ վերջ լինել ԱԺ նախագահ», չնայած անհամեմատ ավելի մարդասիրական կլիներ, եթե բավական պատկառելի տարիք ունեցող Սահակյանը թողներ ԱԺ նախագահի պաշտոնն ու հանգիստ զբաղվեր իր առողջությամբ եւ վայելեր ծերությունը:

Բայց Հայաստանի համակարգն ունի իր առանձնահատկությունները եւ Սերժ Սարգսյանը չցանկացավ առանց այդ էլ բարդ ներքաղաքական հարցերի շարքում ավելորդ խնդիր ունենալ ԱԺ նախագահի նոր թեկնածուի ընտրության առումով: Այժմ էլ փաստորեն Գալուստ Սահակյանն է ակնարկում, որ ինչպես իրեն «պահեցին մինչեւ վերջ», այդպես էլ Սերժ Սարգսյանը պետք է «լինի մինչեւ վերջ»:

Նյութի աղբյուրը` YN.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular