Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Չարագույժ հայտարարություն. Գալուստ Սահակյանի վրեժը Սերժ Սարգսյանից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Սերժ Սարգսյանը պետք է լինի մինչեւ վերջ, Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ԱԺ դեռեւս գործող նախագահ Գալուստ Սահակյանը, որը ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է պատգամավոր եւ չի էլ հրաժարվում վերստին ԱԺ նախագահ առաջադրվելու հնարավորությունից: Թե որն է վերջը, մինչեւ որտեղ էլ պետք է լինի Սերժ Սարգսյանը Գալուստ Սահակյանի կարծիքով, Սահակյանը չի մանրամասնել:

Բայց նրա հայտարարությունը բավական չարագույժ է հնչում, որովհետեւ «մինչեւ վերջ լինում» են ամբողջատիրական համակարգերի առաջնորդները՝ եթե նրանք չեն տապալվում ներքին հեղաշրջման կամ հեղափոխության արդյունքում: Այդ առաջնորդները «լինում էին մինչեւ վերջ» կամ «լինում են մինչեւ վերջ», անգամ այն դեպքում, երբ ֆիզիկապես արդեն ունակ չեն լիարժեք կենսագործունեության, եւ «մնալով» վերածվում են պարզապես ծաղրի առարկայի:

Այդ առումով, Գալուստ Սահակյանի հայտարարությունն առերեւույթ լինելով Սերժ Սարգսյանի հանդեպ բարձր գնահատականի, նվիրվածության, հավատարմության մաղթանքի դրսեւորում, իրականում լիովին հակառակն է եւ թողնում է նույնիսկ «անեծքի» ու վրիժառության տպավորություն: Մի՞թե Սերժ Սարգսյանը կուզի «լինել մինչեւ վերջ»: Դատելով քաղաքականության մեջ նրա գործունեությունից բխող ընդհանուր ռացիոնալության տպավորությունից, Սարգսյանը պետք է որ ոչ միայն չցանկանա, այլ նույնիսկ խուսափի «մինչեւ վերջ լինելուց»:

Բայց, գուցե բանն էլ հենց այդ է, որ Սարգսյանն այդքան էլ չի ցանկանում «լինել մինչեւ վերջ», բայց դա անհանգստացնում է նրանց, ովքեր եղել են նրա այսպես ասած համակարգային տնտեսա-քաղաքական հենարանը: Ի՞նչ է լինելու նրանց հետ, եթե Սերժ Սարգսյանը «չլինի» մինչեւ վերջ: Այդ հարցն անկասկած մտատանջում է նրանց: Սերժ Սարգսյանն իհարկե որեւէ պահից քաղաքականության մեջ այլեւս չլինելուց առաջ կփորձի կազմավորել այնպիսի իշխանություն, որը կլինի իր հետիշխանական հուսալի երաշխիքը՝ լինի դա 2018-ից հետո, թե որեւէ այլ ժամանակահատվածից: Բայց դա Սերժ Սարգսյանի հետիշխանական երաշխիքը կլինի, ոչ թե այն տնտեսա-քաղաքական հավաքականի, որի վրա նա կառուցել է իր քաղաքական գործունեությունն ու իշխանությունը: Ավելին, Սերժ Սարգսյանն իր հետիշխանական երաշխիքային իշխանությունը կառուցելու ընթացքում իսկ կարող է կանգնել այդ հենարանից թեկուզ մասնակի հրաժարվելու խնդրի առաջ: Հենարանը լավ է հասկանում այդ վտանգը եւ այդ իսկ պատճառով «պահանջում» է, որ Սարգսյանը «լինի մինչեւ վերջ»: Գալուստ Սահակյանն այդ տեսանկյունից ներկայացնում է հենց այդ համակարգային ընդհանուր առմամբ խուլ պահանջը:

Մյուս կողմից, դրան զուգահեռ, Սահակյանն իհարկե Սերժ Սարգսյանի հետ ունի իր «հին հաշիվները», ընդ որում բավական հին եւ համեմատաբար հին: Դեռեւս ՀՀԿ անդամ դառնալու առաջին քայլերից մեկով Սերժ Սարգսյանն այդ կուսակցության մեջ իր իշխանությունը հաստատեց հենց Գալուստ Սահակյանի հանդեպ բավական կոշտ քայլով, կամ նրա որդու՝ տարբերությունը մեծ չէ: 2006 թվականին ՀՀԿ Խորհրդի նախագահ դառնալուց հետո Սերժ Սարգսյանը այդ պաշտոնում գործնականում իր առաջին քայլը սկսեց՝ Արման Սահակյանին արգելելով դառնալ Աջափնյակի թաղապետ: Ընդ որում, մամուլը գրում էր, որ այդ ժամանակ ՀՀԿ նախագահ, Գալուստ Սահակյանի վաղեմի զինակից Անդրանիկ Մարգարյանը տվել էր իր համաձայնությունը եւ Արման Սահակյանը ընտրովի թաղապետ լինելու համար հրաժարական էր տվել Երեւանի փոխքաղաքապետի նշանակովի պաշտոնից:

Բայց Սերժ Սարգսյանը արգելեց նրան առաջադրվել, հայտարարելով, որ «կուսակցությունը ոհմակ չէ»: Թաղապետի պաշտոնը տրվեց այն ժամանակ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբորը: Սահակյաններն անկասկած չեն մոռանալու այդ միջադեպը, պարզապես Սերժ Սարգսյանին այժմ տալիս են ասիմետրիկ պատասխան՝ դատապարտելով նրան «մինչեւ վերջ մնալու»:

Գալուստ Սահակյանի մյուս անձնական շարժառիթը առնչվում է արդեն անմիջապես հենց նրան: ԱԺ նախագահի պաշտոնում Սահակյանը ունեցավ առողջական բավական բարդ խնդիրներ, ու թեեւ Սերժ Սարգսյանը նրան նախագահական օդանավով հասցրեց անգամ Գերմանիա, այդուհանդերձ Սահակյանին փաստորեն պարտադրեցին «մինչեւ վերջ լինել ԱԺ նախագահ», չնայած անհամեմատ ավելի մարդասիրական կլիներ, եթե բավական պատկառելի տարիք ունեցող Սահակյանը թողներ ԱԺ նախագահի պաշտոնն ու հանգիստ զբաղվեր իր առողջությամբ եւ վայելեր ծերությունը:

Բայց Հայաստանի համակարգն ունի իր առանձնահատկությունները եւ Սերժ Սարգսյանը չցանկացավ առանց այդ էլ բարդ ներքաղաքական հարցերի շարքում ավելորդ խնդիր ունենալ ԱԺ նախագահի նոր թեկնածուի ընտրության առումով: Այժմ էլ փաստորեն Գալուստ Սահակյանն է ակնարկում, որ ինչպես իրեն «պահեցին մինչեւ վերջ», այդպես էլ Սերժ Սարգսյանը պետք է «լինի մինչեւ վերջ»:

Նյութի աղբյուրը` YN.am

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերումՎթար․ ջուր չի լինի մինչեւ 22:00-նԼարսը փակ է կցորդիչով բեռնատարների համարBrent նավթը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 95,33 դոլարի«Լևոնիցս հետո երեխաներս ու թոռնուհիս դարձան մեր ապրելու ուժը». Լևոն Ասոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացուՍոչիում կայացել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև բանակցություններ, որոնք տևել են շուրջ 3 ժամ. պատմության այս օրը (Նոյեմբերի 26)«Հրապարակ»․ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԲյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»«Ժողովուրդ». Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում«Հրապարակ»․ Չեն տրվել Փաշինյանի շանտաժին. Հույս ունեն, որ կարող են գաղտնի կոմպրոմիսի գնալ«Ժողովուրդ». Նավասարդ արք. Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունը եկեղեցու հարցով բաց նիստի կանիԹեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ»«Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայությունԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր«Ժողովուրդ». Եթովպիայում երկպարով քննարկվել է հիվանդությունների կանխարգելման թեման. ովքեր են մասնակցել ՀՀ-ից«Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում«Ժողովուրդ». Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՀանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»Եկեք չխաբենք եվրոպացիներին. Ուկրաինային տրամադրված վարկերը ընդհանրապես վարկեր չեն, դրանք նվերներ են․ Ֆիցո«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրևանում ձյուն կտեղա՞․ եղանակը՝ հոկտեմբերի 26-ից 29-ինԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըԱպօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվել«Ուժեղ Հայաստան»-ն իր վճռական «ոչ»-ն արձանագրել է, 6 ձայն ստանալու հեռանկար չկա. Արամ ՎարդևանյանՕտարերկրացիները 9 ամսում գնել են 1,930 անշարժ գույք, հայաստանցիների համար տուն գնելը դառնում է անհասանելի. տնտեսագետը գնանկում է կանխատեսում«Արմավիր» ՔԿՀ-ում պահվող անձանց անօդաչու թռչող սարքերի միջոցով 6 բջջային հեռախոս են փոխանցելԿասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի՝ վաֆլե կոների և քաղցրաբլիթի արտադրությունը
Ամենադիտված