ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


0-ներով համարանիշների մեկնարկային գինը 20 մլն դրամ է, աճուրդը դեռ չի ավարտվել․ ՆԳ փոխնախարար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պրոցեսը հետևյալն է՝ սկզբում մեր քաղաքացիները քվեարկում են, թե որ համարները պետք է դրվեն հերթական աճուրդի և հետագայում քվեարկությունների հիման վրա որոշվում է մոտակա աճուրդի օրը և աճուրդի ենթակա համարանիշների ցանկը։ Պարտադիր չէ, որ անձը քվեարկի և մասնակցի աճուրդին, և հակառակը՝ կարող է անձը չքվեարկել, բայց հետագայում մասնակցել աճուրդին՝ վճարելով նախավճար։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն՝ անդրադառնալով  ավտոմեքենաների 0-ներով համարանիշների աստղաբաշխական արժեքով աճուրդին։

Նա կոռեկտ չհամարեց աճուրդի վերաբերյալ տվյալներ հրապարակել, որովհետև այն մադրկային գործոնից զերծ աճուրդ է՝ էլեկտրոնային համակարգի շրջանակներում։

«0-ներով համարանիշների մեկնարկային գինը 20 մլն դրամ է, աճուրդը դեռ չի ավարտվել, այն կտևի մինչև փետրվարի 28-ը»,- հավելեց փոխնախարարը։

Հիշեցնենք, որ լուրեր էին տարածվել, թե 00oo000 հաշվառման համարանիշը ձեռք է բերվել 300,000 դոլարով, սակայն,   ՆԳ նախարարի մամուլի խոսնակ  այն հերքել էր և նշելով, որը լուրն իրականությանը չի համապատասխանում, քանի որ Էլեկտրոնային աճուրդը  դեռ չի ավարտվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular