ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր քաղաքացիները չպետք է ենթարկվեն թալանի, որ իշխանական անձինք ձեռք բերեն շքեղ ավտոմեքենաներ, մեկնեն թանկարժեք գործուղումների, ապրեն ցոփ ու շվայտ կյանքով․ Դանիելյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը անդրադարձել է արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու՝ իշխանությունների նախաձեռնությանը։ Պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Միանգամայն հասկանալի և ընդունելի է արտագնա աշխատանքի մեկնող անձանց ցասումն ու բողոքի նման դրսևորումը։
Արդեն տևական ժամանակ է՝ բարձրաձայնում ենք այն մասին, որ ընդունվել է ապօրինի որոշում․ քաղաքացին չպետք է ենթարկվի կրկնակի հարկման և այլ պետությունում ստացած եկամտից Հայաստանում ևս եկամտային հարկ վճարի։

Բացի այդ, մարդիկ իրենց պարտավորությունների մասին տեղեկացվել են միայն տարիներ անց, իսկ չվճարելու դեպքում ամեն օր 0․004 տոկոս է ավելանում։ Ի՞նչ է սա, եթե ոչ օրինականացված թալան։

Իշխանությունները սկզբում խոստանում էին, որ օրենսդրական փոփոխությունները չեն վերաբերելու արտագնա աշխատանքի մեկնողներին, մինչդեռ, պազվեց հերթական խաբեությունն է։

Մարդիկ կանգնելով փաստի առաջ՝ փակել են Երևան-Մարտունի ճանապարհը։ Հայտնում են, որ եթե որոշումը չչեղարկվի, հարկադրված բռնելու են արտագաղթի ճանապարհը։

ՀՀ ՊԵԿ-ը ոչ թե հիմա պետք է հայտարարեր հանրային քննարկումներ կազմակերպելու մասին, այլ մինչ օրենքի ընդունումը։ Արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիները տեղյակ չեն եղել փոփոխություններից։

Մենք մեր ողջ գործիքակազմը օգտագործելու ենք ապօրինի որոշումը հետ կանչելու համար։ Մեր քաղաքացիները չպետք է ենթարկվեն թալանի, ինչի հաշվին իշխանական անձինք ձեռք կբերեն շքեղ ավտոմեքենաներ, կմեկնեն թանկարժեք գործուղումների, կապրեն ցոփ ու շվայտ կյանքով»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular