ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՕՐՕ-ն շարունակում է «զարմացնել»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան դաշինքը դիմելու է Վարչական դատարան՝ բողոքարկելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անգործությունը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 11–ին,  NEWS.am–ի հետ զրույցում հայտարարել է ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը։

ՕՐՕ-ն, ինչպես  տեսնում ենք, շարունակում է «զարմացնել»: Եթե  ՀԱԿ-ՀԺԿ-ն բողոքարկում էր ընտրությունների արդյունքները և մերժում ստանում ԿԸՀ-ից, ընթերցողը առավելագույնը մտածում էր, թե պարզապես նրանք ուզում են որոշակի ակտիվություն պահպանեն, հայտնվեն լրահոսում և ընդամենը, քանի որ հասկանալի է, ԿԸՀ-ն մերժելու էր ՀԱԿ-ՀԺԿ-ի դիմումը: Սակայն ՕՐՕ դաշինքը, ինչպես ասում են, գերազանցում է ինքն իրեն՝ միանգամից դատի տալով ԿԸՀ-ին:

Ընդհանրապես, քանի որ հիշեցինք ՕՐՕ-ին, թերևս արժի  մի հարց պարզել՝ արդյո՞ք այն գոյություն ունի ընդհանրապես: Համաձայն  հայաստանյան մամուլի՝ Վարդան Օսկանյանը ընտրությունների հենց հաջորդ օրը մեկնել է Հայաստանից և կարծես թե քաղաքականությունից ընդհանրապես, Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես երկրում չէ և անձնական խնդիրներով անհայտ ժամանակահատվածով կմնա ԱՄՆ-ում:

Հայկական պարբերականներից մեկի համաձայն՝ Սեյրան Օհանյանը նույնպես հիասթափված է և կարծում է, որ սխալ քաղաքական հաշվարկներ է կատարել: Նույն պարբերականի աղբյուրներով, պայքարը շարունակելու մեծ մղում ունի միայն Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը:

Նման պայմաններում արդեն հարց է ծագում՝ ի՞նչ ՕՐՕ-ի, ի՞նչ դաշինքի մասին է խոսք գնում և վերջապես ո՞ւմ համար է արվում այս անհեռանկար աղմուկը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին դատի տալու միջոցով, ինչը, ի դեպ, աղմուկ չի էլ հասցնի դառնալ, ինչպես ՕՐՕ-ն չհասցրեց քաղաքական ուժ դառնալ:

Տիգրան Դավթյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular