ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էժան ծախվող Հայրենիք

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին շրջանում հայրենիքի ու պետության արհեստական օրակարգը հանրային լայն տիրաժավորման մեջ դնելու մանիպուլյատիվ ժեստով՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակ է բերում մի գաղափար, որն անհամադրելի է և ոչ մի կերպ չի կարող հակադրվել միմյանց։ Փաշինյանի համար Հայրենիքը դա պատմական միֆոլոգիա է, երազանք կամ ինչ-որ տեղ ցնդաբանություն, իսկ պետությունը, իր բառերով ասած, «29,800 քառակուսի կիլոմետր լեգիտիմ տարածք է» (չնայած փաստացի այդ 29,8 հազարը ևս խիստ պայմանական է ասված, քանի որ այսօր ՀՀ տարածքը փաստացի մոը 200 քառակուսի կիլոմտրով օկուպացված է Նիկոլի կառուցողական հայրենակցի կողմից)։ Ստացվում է, որ դարեր շարունակ Հայրենիք ունենալու ձգտումը, որով ապրել է հայ ազգը՝ Փաշինյանի աչքերում շարքային ցնդաբանություն ու երազանք է՝ չգիտակցելով, կամ միտումնավոր մանիպուլացնելով, որ, եթե չլիներ այդ երազանքի գաղափարը չէր լինի ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ, ո՛չ էլ երրորդ հանրապետությունները։

Ի դեպ, հայրենիքը, այո, լրիվ նույնական չի պետության հետ։ Երբ պետությունը կորցնում ես, հայրենիքը միանգամից չի վերանում, մնում է մարդկանց գիտակցության մեջ՝ որպես հիշողություն, իսկ հիշողությունն էլ ծնում է պետությունը վերականգնելու ցանկություն, որովհետև այն իրավիճակը, երբ հայրենիք ունես, իսկ պետություն չունես՝ նոնսենս է։ Նոնսենս է, քանի որ, եթե հայրենիք ունես, բայց պետություն չունես՝ նշանակում է քո հայրենիքը մեկ ուրիշի պետության մեջ է, ու, անգամ, եթե դու քո հայրենիքում ես, միևնույն է՝ ուրիշի պետության մեջ ես ապրում (Օսմանյան կայսրություն, ցարական Ռուսաստան)։

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով ու անգործությամբ, թուլամորթությամբ ու արկածախնդրությամբ անվերադարձ ոտնահարել է հայրենիքի ամբողջականությունը, միևնույն ժամանակ՝ դրանից մնացած պետության տարածքային ամբողջականության պաշտպանությունը ներկայացնելով որպես հերոսականություն: Այս հերոսականության գաղափարը միֆ է, որի շուրջ  էլ շատ հստակ Փաշինյանը կառուցում է սեփական քայլերը։ Ավելին, Փաշինյանն իր պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում կարողացավ ոչ թե պետությունը նույնացնել երկու հայկական հանրապետություններն ընդգրկող հայրենիքի հետ, այլ հակառակը՝ Արցախը, որպես անբաժանելի մաս ունեցող հայրենիքը, փոքրացնել մինչև Հայաստանի աշխարհագրական տարածք, ընդ որում՝ ոչ ամբողջական: Եվ դա ոչ միայն զուտ աշխարհագրական, տարածքային կորուստ էր, այլ նաև սոցիալ-հոգեբանական, քաղաքական, քաղաքակրթական ու արժեքային:

Ցավով պետք է փաստենք, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը չունեն հայրենիքի զգացում, այն պարզ պատճառով, որ, ի տարբերություն պետության, հայրենիքը վարչապետի, նախարարների ու այլ չինովնիկների պաշտոններ չի նախատեսում: Ավելին՝ հայրենիքը տուրք է պահանջում, իսկ պետությունը՝ հակառակը. ապահովում է թիկնազոր, թանկարժեք մեքենաներ ու ամառանոցներ, միլիոնավոր դոլարների պարգևավճարներ, բիզնեսներ, թանկարժեք վոյաժներ ու հազարավոր քծնողներ: Նիկոլը սիրում է ոչ թե պետությունը, ինչպես փորձում է ներկայացնել, այլ այն, ինչը նրա համար ապահովում է պետությունը: Դրա համար էլ ասում է՝ «հայրենիքը պետություն է, պետությունը՝ հայրենիք»: Այսինքն՝ հայրենիք կարող է համարվել միայն այն, ինչն իրեն ու իր քաղաքական թիմին ապահովում է իշխանություն, ինչը և անհրաժեշտ է պաշտպանել, զուտ թղթաբանությունը, մնացածն առաջ է գնում քաղաքական քիմքին հաճելի սոուսին համապատասխան։ Իհարկե, դաժան է, բայց այսօր Փաշինյանը սպանել է հայերի հայրենիքը և հիմա ամեն ինչ անում է դա «թղթերով» ամրագրելու համար:

Հ․գ․ Վերջում մի փոքր անկեղծանամ և ասեմ, որ այսօր աշխարհում քիչ ազգեր կան, որոնց գրականության մեջ պատմավեպն այդքան կենտրոնական ժանր լինի, ինչպես հայերիս մեջ, ու է՛լ ավելի քիչ ազգեր կան, որոնց պատմավեպերի կենտրոնական թեման լինի պետականաստեղծումն ինչպես մեր մոտ է։ Ասեմ ավելին, երբ այդ վեպերը գրվում էին, Հայաստանը չկար որպես պետություն, բայց կար՝ որպես հայրենիք, դրա համար էլ  ստեղծվում էին տվյալ վեպերը։ Դրանց սյուժեն պատմական էր, պատմությունն էր, բայց դրանց թեման անցյալը չէր, ապագան էր՝ ապագա հայկական պետությունը, որն այսօր մզվում է Նիկոլի ձեռամբ։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular