ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատրաստ եմ Թրամփի հետ մեկնել առաջնագիծ, եթե նա համաձայնվի այցելել Ուկրաինա. Զելենսկի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ պատրաստ է ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ մեկնել առաջնագիծ, եթե նա համաձայնվի Ուկրաինա այցելելու առաջարկին:

«Ես հրապարակայնորեն հրավիրել եմ նրան, բայց ամեն ինչ կախված է նրա ցանկությունից», - ասել Է Ուկրաինայի նախագահը:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ վերընտրվելու դեպքում կարող էր 24 ժամվա ընթացքում ավարտել Ուկրաինայիհակամարտությունը: Նա չի բացառել, որ Կիևը ստիպված կլինի տարածքային զիջումների գնալ։ Զելենսկին 2023 թվականի նոյեմբերի սկզբին NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թրամփին հրավիրել է այցելել Ուկրաինա և հայտարարել, որ հանդիպման ընթացքում նա կարող է բացատրել, թե ինչու հակամարտությունը չի կարելի կարգավորել մեկ օրում ։ Զելենսկին պատրաստակամություն է հայտնել քննարկել նաև կարգավորման Թրամփի ծրագիրը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular