Պատրաստ եմ Թրամփի հետ մեկնել առաջնագիծ, եթե նա համաձայնվի այցելել Ուկրաինա. Զելենսկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ պատրաստ է ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ մեկնել առաջնագիծ, եթե նա համաձայնվի Ուկրաինա այցելելու առաջարկին:
«Ես հրապարակայնորեն հրավիրել եմ նրան, բայց ամեն ինչ կախված է նրա ցանկությունից», - ասել Է Ուկրաինայի նախագահը:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ վերընտրվելու դեպքում կարող էր 24 ժամվա ընթացքում ավարտել Ուկրաինայիհակամարտությունը: Նա չի բացառել, որ Կիևը ստիպված կլինի տարածքային զիջումների գնալ։ Զելենսկին 2023 թվականի նոյեմբերի սկզբին NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թրամփին հրավիրել է այցելել Ուկրաինա և հայտարարել, որ հանդիպման ընթացքում նա կարող է բացատրել, թե ինչու հակամարտությունը չի կարելի կարգավորել մեկ օրում ։ Զելենսկին պատրաստակամություն է հայտնել քննարկել նաև կարգավորման Թրամփի ծրագիրը: