ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ն ընդունեց Հայաստանին գործնականում աջակցելու պատրաստակամության բացակայությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2024թ. փետրվարի 13-ին Բրյուսելում կայացել է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի 5-րդ նիստը: Հանդիպմանը հաստատվել է ՀՀ և ԵՄ փոխադարձ հետաքրքրությունն ու հանձնառությունը՝ ամրապնդելու և խորացնելու հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա: Այդ նպատակով կողմերը պայմանավորվել են աշխատանքներ սկսել Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի ուղղությամբ՝ բոլոր հարթություններում համագործակցության համար սահմանելով ավելի հավակնոտ համատեղ առաջնահերթություններ:

Համատեղ առաջնահերթություններից մեկը դա, ըստ կողմերի, ԵՄ–ի հետ վիզային ռեժիմի ազատականացումն է: Գործընկերության խորհուրդն ընդունել է ԵՄ–ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսութան մեկնարկի Հայաստանի պատրաստա­կամությունը և վերահաստատել է ԵՄ–ի պատրաստակամությունը՝ շարունակել իրականացնել լրացուցիչ քայլեր՝ դիտարկելու այդ ուղղությամբ հնարավոր տարբերակները` ի շարունակություն 2023թ. նոյեմբերին կայացած արտաքին հարաբերությունների խորհրդին: ԵՄ-ն ողջունել է Հայաստանի կողմից մուտքի արտոնագրերի դյուրացման և հետընդունման համաձայնագրերի կիրարկումը և խրախուսել է Հայաստանին շարունակել իր ջանքերն այդ ուղղությամբ: Եթե փորձենք վերը նշված ձևակերպումը թարգմանել դիվանագիտական լեզվից, ապա սա նշանակում է, որ ԵՄ-ն Հայաստանին մոտ ժամանակներս չի պատրաստվում նման ճոխ նվեր անել՝ ի դեմս ԵՄ–ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման: Խոսքը գնում է ընդամենը քննարկումների մասին, որոնք բնավ էլ նոր օրակարգի մաս չեն, դրանք ընթանում են տարիներ շարունակ և ինչպես տեսնում ենք՝ քննարկումներից այն կողմ գործը դեռ չի հասնում:

ԵՄ-ՀՀ հարաբերությունների զարգացման, այսպես կոչված՝ նոր օրակարգի մյուս մեխը տնտեսական կապերի խորացումն է: Սակայն, ուշագրավ է, որ որքան էլ հայկական կողմը փորձում է բարձրաձայնել ներդրումների կարևորության և հատկապես «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման համար դրանց անհրաժեշտության մասին, ԵՄ-ն հասկացնում է, որ այս պահին նման ֆինանսական հնարավորություններ պարզապես չունի: Ավելին՝ համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ թեև Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհուրդը ապրանքների առևտրի համար արտոնյալ սակագներ չի նախատեսել, այդուհանդերձ, այն ունի երկկողմ առևտրային հոսքերի մեծացման կարևոր ներուժ: Ստացվում է, որ Հայաստանին չի հաջողվում ԵՄ-ից ոչ միլիոնների հասնող ներդրումներ կորզել, ոչ էլ ապրանքների առևտրի համար արտոնյալ սակագներ:

Եթե ամփոփելու լինենք Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի 5-րդ նիստը, ապա պետք է փաստենք, որ այն կրկին լի էր գեղեցիկ խոստումներով և դիվանագիտական կլիշեներ պարունակող շեշտադրումներով: Դրանից ավելին հայկական կողմին ԵՄ-ից դեռևս չի հաջողվում կորզել...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular