ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն ու Հայաստանը կարող են միավորել խորհրդարանները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Vestikavkaza.ru–ն գրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև միջխորհրդարանական երկխոսության հարթակ ստեղծելու շուրջ քննարկումներ կարող են տեղի ունենալ Ժնևում, երկու երկրների խոսնակների հանդիպումը կարող է տեղի ունենալ Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակներում։ Նմնան կերպ լրատվամիջոցները հայտնում են Ադրբեջանի և Հայաստանի միջև միջխորհրդարանական երկխոսության հարթակի ստեղծման քննարկումների մասին, որը կարող է տեղի ունենալ մարտի վերջին Ժնևում։

Այդ հարցն Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը։ Նրան գոհացրել է Բաքվի արձագանքը։ Չունգոնգն ընդգծել է, որ Միջխորհրդարանական միությունը, որը ստեղծվել է աշխարհում խաղաղության և անվտանգության ամրապնդման համար, անհրաժեշտ է համարում քննարկումներ կազմակերպել այն մասին, թե ինչպես երկխոսությունը կլուծի խնդիրները, որոնք կարող են հանգեցնել անկայունության։ Նշվել է, որ երկու երկրների խորհրդարանների խոսնակների բանակցությունները կարող են տեղի ունենալ Միջխորհրդարանական միության վեհաժողովի ընթացքում, որը կանցկացվի մարտի 23-ից 27-ը, հանդիպումը ոչ պաշտոնական է լինելու:

Արդյո՞ք օգտակար կլինի՞ խորհրդարանականների միջև երկխոսությունը։ Ժամանակակից պետական ​​զարգացման ինստիտուտի տնօրեն Դմիտրի Սոլոննիկովը Vestnik Kavkaza-ի թղթակցի հետ զրույցում վստահություն է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանականների անմիջական շփումները կօգնեն հայ-ադրբեջանական կարգավորմանը։ «Իմ կարծիքով, ցանկացած շփում կարող է լինել դրական և օգտակար, հարցը միայն զրույցի բովանդակությունն է, օգտակար է հարաբերություններ հաստատել քաղաքացիական հասարակության, փորձագիտական ​​հանրության, ստեղծագործ մտավորականության և հատկապես խորհրդարանականների համար, պարզապես պետք է հստակեցնել թե ինչպիսին է լինելու նման ոչ պաշտոնական հանդիպման օրակարգը»,- ասել է նա։

«Երկխոսությունն ավելի արդյունավետ կլինի, եթե կողմերը նախ մշակեն, թե ինչի մասին են խոսելու հանդիպմանը և նախապատրաստեն քննարկման նախագծեր: Սակայն, եթե նախատեսում են հանդիպել առանց օրակարգի, պարզապես հավաքվել, լսել միմյանց հակադիր դիրքորոշումները և ցրվել, ապա դա արդեն իսկ կարող է կարգավորմանը վնաս հասցնել, հետևաբար, հարցը հանդիպման նախապատրաստման մանրակրկիտությունն է և դրա բովանդակությունը»,- ընդգծել է Դմիտրի Սոլոննիկովը։

Քաղաքագետը նաև նշել է, որ երկու երկրների ղեկավարության մակարդակով շփումներն են առաջնային։ «Առաջին հերթին արդյունավետ են պաշտոնական շփումները՝ պետությունների ղեկավարների մակարդակով, այնուհետև արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների մակարդակով շփումները, վարչակազմերի աշխատակազմերի մակարդակով շփումները։ Բայց, իհարկե, այստեղ ամենակարևորը երկու կողմերի պրոֆեսիոնալների պաշտոնական փոխգործակցությունն է»,- եզրափակել է նա:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular