ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանադրության փոփոխություն պարտադրելու համար Ալիևն ու Փաշինյանը կարող են նոր ագրեսիա կազմակերպել ՀՀ դեմ. «Հայաքվե»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ



Մենք չենք ասել, որ սահմանադրական շարժում ենք ձեւավորում։ Մենք հայտարարել ենք, որ նախաձեռնում ենք միասնական ճակատի ստեղծում՝ պայքարելու Հայաստանի անկախության հռչակագրի վերացման դեմ։ Սրանք տարբեր հասկացություններ են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

«Մեր նախաձեռնությունը նշանակում է, որ տարբեր ուժեր համախմբվում են կոնկրետ գործի համար։ Մեր նպատակն է ոչ թե կանխել սահմանադրական փոփոխությունները, այլ թույլ չտալ, որ գործող իշխանություններն այս քողի տակ չեղյալ համարեն Անկախության հռչակագիրը։

Կարծում ենք, որ Սահմանադրության որոշ դրույթներ պետք է վերանայվեն։ Օրինակ՝ նախագահի լիազորությունները պետք է ընդլայնվեն:

Փաշինյանը պետք է համոզի ոչ միայն իր պատգամավորներից յուրաքանչյուրին «կողմ» քվեարկել, այլ նաև մյուս խմբակցությունների պատգամավորներին, որպեսզի հանրաքվե կազմակերպվի։ Մեր նպատակն է իրավաբանորեն համոզել այս խորհրդարանականներին, որ Հայաստանն արմատախիլ անելու գործընթացին մեղսակից չդառնան։ Նրանք պետք է հասկանան, թե ինչ պատասխանատվության տակ է իրենց դնում Ալիեւի հետ գործարքի մեջ մտած Փաշինյանը։ Հարցն այն է, թե նրանք պատրա՞ստ են նման պատասխանատվություն ստանձնել»,- նշեց Չալաբյանը։

Նրա խոսքով՝ եթե Սահմանադրության փոփոխության հանրաքվեն այսօր տեղի ունենար, Փաշինյանը կտապալվեր.

«Միևնույն ժամանակ, նա հասկանում է, որ ուղղակիորեն հակադրվել հասարակական տրամադրություններին, ապարդյուն է, ուստի հաճախ դիմում է մանիպուլյացիաների կամ սպառնալիքների: Չեմ զարմանա, եթե Ալիևն ու Փաշինյանը միասին նոր ագրեսիա կազմակերպեն Հայաստանի դեմ և նոր տարածքներ գրավեն: Սրանից հետո Փաշինյանը շանտաժի կդիմի՝ համոզելով, որ անհրաժեշտ է գնալ հանրաքվեի, որպեսզի Ադրբեջանը լքի օկուպացված տարածքները։ Սա իր ոճի մեջ է»,- եզրափակեց քաղաքական գործիչը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular