ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատախազությունը ստացել է Ալեն Սիմոնյանի հարսին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու ՔՊ-ականների միջնորդությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դատախազությունը ստացել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարսի՝ Անի Գևորգյանի նկատմամբ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների՝ անձնական երաշխավորություն կիրառելու մասին միջնորդությունը: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին Դատախազությունից։

Հիշեցնենք, որ պաշտոնեական դիրքի չարաշահման, եւ կոռուպցիոն դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարույթով 7 անձ է ձերբակալվել, ապա մի քանիսը կալանավորվել, այդ թվում՝ դեպքից մեկ օր առաջ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանը, որի նկատմամբ կիրառվել է տնային կալանք: Կալանավորվել է նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը:

Էկոնոմիկայի նախարարությունում ձերբակալություններից հետո կալանավորվել է նաեւ IT ամենահայտնի կազմակերպություններից մեկի` «Սիներջիի» մի խումբ աշխատակիցներ եւ տնօրենը՝ Աշոտ Հովհաննիսյանը։ «Սիներջիի»  հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը երկքաղաքացի է՝ նաեւ ԱՄՆ քաղաքացիություն ունի։ Նա «Վիցե միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում հաղթած հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է։

Ի՞նչ պրոցեսների արդյունքում է պայթել էկոնոմիկայի նախարարության շուրջ սկանդալը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular