Դատախազությունը ստացել է Ալեն Սիմոնյանի հարսին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու ՔՊ-ականների միջնորդությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԴատախազությունը ստացել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարսի՝ Անի Գևորգյանի նկատմամբ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների՝ անձնական երաշխավորություն կիրառելու մասին միջնորդությունը: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին Դատախազությունից։
Հիշեցնենք, որ պաշտոնեական դիրքի չարաշահման, եւ կոռուպցիոն դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարույթով 7 անձ է ձերբակալվել, ապա մի քանիսը կալանավորվել, այդ թվում՝ դեպքից մեկ օր առաջ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանը, որի նկատմամբ կիրառվել է տնային կալանք: Կալանավորվել է նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը:
Էկոնոմիկայի նախարարությունում ձերբակալություններից հետո կալանավորվել է նաեւ IT ամենահայտնի կազմակերպություններից մեկի` «Սիներջիի» մի խումբ աշխատակիցներ եւ տնօրենը՝ Աշոտ Հովհաննիսյանը։ «Սիներջիի» հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը երկքաղաքացի է՝ նաեւ ԱՄՆ քաղաքացիություն ունի։ Նա «Վիցե միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում հաղթած հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է։
Ի՞նչ պրոցեսների արդյունքում է պայթել էկոնոմիկայի նախարարության շուրջ սկանդալը