ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինքնակամ կառույցների օրինականացման համար նոր ժամկետ չի սահմանվի. Նիկոլ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինքնակամ կառույցների օրինականացման նոր ժամկետ չի սահմանվելու, նման շինություններ ունեցողները կամ իրենց միջոցներով պետք է ապամոնտաժեն, կամ էլ տեղական ինքնակառավարման մարմիններնն են ապամոնտաժելու: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանի հարցին, թե ի՞նչ պետք է անեն ինքնակամ կառույցներ ունեցող, և մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը դրանց օրինականացման համար դիմում չներկայացրած անձինք:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, մի տարի ժամկետ էր  տրվել ինքնակամ կառույցների օրինականացման համար դիմումներ ներկայացնելու և օրինականացման գործընթացը սկսելու համար:

«Չեն դիմել, որովհետև մի մասը գիտի, որ չի օրինականացվելու, քանդվելու է, մյուս մասն էլ ասում ա ինչի՞ գրանցեմ, գույքահարկ տամ»,-ասաց վարչապետը:

Նրա խոսքով, շինարարությունը որոշակի գործընթաց է ենթադրում. հողի նկատմամբ իրավունքի ձեռքբերում, նախագծի պատվիրում, շինթույլտվության ստացում, շինարարություն, շինարարության ավարտական ակտ, սեփականության վկայական:

«Էս պատմությունը նրա մասին ա, որ ասում են՝ հա լավ դե, ոչինչ որ դա ճանապարհի անվտանգության գոտի ա, ոչինչ որ հնարավոր ա գազատար խողովակ ա անցնում, դուք չե՞ք մտածում էդ մարդու մասին: 65-րդ անգամ ժամկետը չենք փոխելու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը և հայտնեց, որ այդ հարցին այլևս երբեք չեն անդրադառնալու:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular