ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նշվել են հետագա ՆԱՏՕ-ի անդամության թեկնածուները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lenta.ru-ն գրում է, որ  Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո կարող են հայտնվել նոր թեկնածու երկրներ։ Lenta.ru-ի հետ զրույցում քաղաքագետ Ռաֆայել Օրդուխանյանը հավանականների թվում  նշել է Վրաստանը, Ուկրաինան, Հայաստանը։ Նա նաև նշել է դաշինքի խիստ ուշադրությունը խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների նկատմամբ։ «Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը, ապա կլինեն միայն ընթացակարգային հարցեր։ Բոլոր գործընթացներն արդեն դե ֆակտո ավարտված են, դաշինքի ներսում համագործակցությունը սկսվել է,- ասել է քաղաքագետը,- մեզ մոտ Վրաստանն ու Ուկրաինան ցածր մեկնարկային մակարդակի վրա են: Մոլդովան որոշակի ջանքեր է գործադրում, բայց նախընտրում է անդամակցել Ռումինիային, քան ՆԱՏՕ-ին։ Սկզբունքորեն, բոլոր եվրոպական երկրներն արդեն դաշինքի անդամ են, միայն Ավստրիան է առայժմ դիմանում»։

Օրդուխանյանը նաև մտահոգված է Հայաստանի կարգավիճակով: Երկրի ղեկավար Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, ինչպես խոստովանել էքաղաքագետը, կարող է հանգեցնել նրան, որ եթե ոչ իրավաբանորեն, ապա դե ֆակտո երկիրը կարող է սկսել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ ենթադրելով, որ այդպիսով ունակ կլինի հակադրվել Ադրբեջանին և Թուրքիային։

«Այժմ ՆԱՏՕ-ն իրացնում է Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, Ֆիլիպինները, Ինդոնեզիան և Վիետնամը: Միգուցե դա լինի ոչ թե ՆԱՏՕ, այլ ինչ-որ այլ կազմակերպություն, բայց սերտ համագործակցությունն արդեն իսկ ընթանում է»,- նշել է Օրդուխանյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանը պարզ մեծամասնությամբ հաստատել էր Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու Շվեդիայի դիմումը։ Հստակեցվել է, որ մնում է համապատասխան հրամանագիր ստորագրի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular