ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հիմա չեմ ուզենա անդրադառնալ»․ Պապիկյանը չմանրամասնեց՝ որ երկրներից են զենք գնելու, բայց վստահեցրեց՝ «ձեռք ենք բերել նոր գործընկերներ՝ տարբեր խոշոր գերտերություններ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեր առաջ խնդիր ենք դրել ապահովելու զենք-զինամթերքի դիվերսիֆիկացիա, «Հանրային հեռուստաընկերության» եթերում հայտարարեց ՊՆ Սուրեն Պապիկյանը։

Պապիկյանը վստահեցրեց, թե դա «կփոխի բանակի վաղվա օրը»։

«Պրոցեսները էապես փոխելու են վաղվա օրվա մեր բանակի, սպառազինության որակը»,- պնդեց նա։

Զենքի ձեռքբերման պայմանագրերի վերաբերյալ հարցին Պապիկյանը պատասխանեց․

«Ես չեմ կարող անդրադառնալ պայմանագրերի ընթացքին, բայց կարող եմ նշել, որ ձեռք ենք բերել նոր գործընկերներ՝ տարբեր խոշոր գերտերությունների և այլ բարեկամ երկրների մակարդակով։ Խոսքն, առաջին հերթին, Հնդկաստանի և Ֆրանսիայի մասին է, որոնք դարձել են մեր հիմնական գործընկերներից, բայց նաև այլ  երկրների մասին է, որոնց հիմա չեմ ուզենա անդրադառնալ»։  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular