«Հիմա չեմ ուզենա անդրադառնալ»․ Պապիկյանը չմանրամասնեց՝ որ երկրներից են զենք գնելու, բայց վստահեցրեց՝ «ձեռք ենք բերել նոր գործընկերներ՝ տարբեր խոշոր գերտերություններ»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄեր առաջ խնդիր ենք դրել ապահովելու զենք-զինամթերքի դիվերսիֆիկացիա, «Հանրային հեռուստաընկերության» եթերում հայտարարեց ՊՆ Սուրեն Պապիկյանը։
Պապիկյանը վստահեցրեց, թե դա «կփոխի բանակի վաղվա օրը»։
«Պրոցեսները էապես փոխելու են վաղվա օրվա մեր բանակի, սպառազինության որակը»,- պնդեց նա։
Զենքի ձեռքբերման պայմանագրերի վերաբերյալ հարցին Պապիկյանը պատասխանեց․
«Ես չեմ կարող անդրադառնալ պայմանագրերի ընթացքին, բայց կարող եմ նշել, որ ձեռք ենք բերել նոր գործընկերներ՝ տարբեր խոշոր գերտերությունների և այլ բարեկամ երկրների մակարդակով։ Խոսքն, առաջին հերթին, Հնդկաստանի և Ֆրանսիայի մասին է, որոնք դարձել են մեր հիմնական գործընկերներից, բայց նաև այլ երկրների մասին է, որոնց հիմա չեմ ուզենա անդրադառնալ»։