ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնվել ենք նույն տաշտակի առաջ, որի դեմ պայքարեցինք 2018-ին. Հայկ Մարության

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այն բոլոր երազանքները և նպատակները, որ մենք դրել էինք 2018 թվականին, շատ արագ հօդս ցնդեցին և մենք նորից նույն տաշտակի առաջ ենք հայտնվել, նորից պայքար ենք մղում։ Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, Երևանի քաղաքապետարանում Օղակաձև այգու 4-րդ գոտու ճակատագրի վերաբերյալ հանրային լսումներին հայտարարեց Երևանի ավագանու անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

Ըստ նրա՝ նորից հավաքվել ենք և զբաղվում ենք այն խնդիրներով, ինչի համար 2018-ին հավաքվել էինք ու հեղափոխություն էինք իրականացնում և թվում էր՝ խնդիրները քայլ առ քայլ կսկսեն ուղղվել։

Նախկին քաղաքապետի խոսքով՝ «Օղակաձև» այգին իրենից ներկայացնում է 6 հատված, որոնք թեև առանձին են, բայց ամբողջություն են և չի կարելի ամեն հատվածը դիտարկել առանձին-առանձին։

«Սա հատուկ կառուցված այգի է, մեր քաղաքի պաշտպանիչ օղակն է եւ մեր քաղաքի թոքերը: Ցավում եմ, որ տասնյակ տարիներ այդ թոքերը թոքախտով են հիվանդացել եւ քաղցկեղի են մոտենում: բայց մենք հասել ենք մի կետի, որտեղ այլեւս չի կարելի թույլ տալ անգամ մեկ քմ կանաչ տարածք խլել երեւանցուց:

Մեր խմբակցության տեսակետը հետեւյալ;ն է. Բոլոր այն կանաչ տարածքները, որոնք դեռ Երևանին են պատկանում և սեփականշնորհված չեն, չեն կարող ոչ մի պայմանով տրվել մասնավորին՝ լինի վարձակալություն, թե սեփականություն: Որովհետեւ, կներեք, 50 տարով կամ 99 տարով վարձակալությունը սեփականության պես մի բան է: Բոլոր հանրային կանաչ տարածքները պետք է մնան հանրությանը, պատկանեն համայնքին, երեւանցուն: Համայնքը պետք է հոգա այդ խնդիրները: Եթե այդտեղ կանաչ տարածքներ են նախատեսված, ապա համայնքը պետք է միջոցներ գտնի եւ կանաչ տարածքները վերականգնի: Միջոցները կան: Այնքան միջոցներ կան, որ մարդիկ 87 միլիոնով ինաուգուրացիա են անում»,- նշեց  նա։

Ի դեպ, Հայկ Մարությանն անդրադարձավ նաև կարմիր գծերի թանկացմանը և պնդեց, թե գների բարձրացումը ոչ մի օգուտ չի բերել մայրաքաղաքին և նույն կերպ խցանումները շարունակվում են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular